Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Մեր քաղաքացիները կարող են մի պահ կանգ առնել ու հարց տալ՝ ինչո՞ւ

Երեկ մամուլում ակտիվ տարածում գտավ մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը, որով մենք կոչ ենք արել մեր աջակիցներին՝ հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալուց, և դրանով իրենց վերաբերմունքը արտահայտել գործող իշխանության կազմակերպած հակասահմանադրական միջոցառմանը։

Մենք նախորդ իշխանությունից ժառանգություն ենք ստացել իրապես խնդրահարույց սահմանադրություն։ Այն ընդունվել է՝ փաստացի երկարաձգելու մեկ կոնկրետ անձի իշխանությունը, դրանով ստեղծելով իշխանության գերկենտրոնացման նախադեպը չունեցող իրավիճակ, որն իրենով արդեն լուրջ վտանգ է երկրի համար։ Այժմ այդ անձն արդեն իշխանության մեջ չի, փոխարենը այդ գերկենտրոնացված, առանց նորմալ հակակշիռների համակարգը ծառայում է մեկ այլ անձի։ Չբավարարվելով իշխանության տառացիորեն բոլոր մարմինների նկատմամբ ձեռք բերված փաստացի վերահսկողությամբ, և իր նախորդի թեթև ձեռքով ժառանգություն ստացած սահամանադրությունը արմատապես բարեփոխելու փոխարեն, այս անձը հիմա էլ խաղում է հասարակության զգացմունքների հետ, փորձելով ապօրինաբար կազմաքանդել գործող Սահմանադրական դատարանը, որը սահմանադրական կարգի ապահովման անկախ գերագույն մարմինն է։ Ընդ որում, դա անում է այլոց ձեռքերով՝ ԱԺ "Իմ քայլը" խմբակցության, ՀՀ նախագահի, դյուրահավատ այն մարդկանց, որոնք ժամանակին ընտրել են իրեն, և հիմա էլ անկեղծորեն հավատում են, որ եթե վերացնեն գործող Սահմանադրական դատարանը, կյանքը կտրուկ կլավանա։

Նախորդ դարի պատմությունը տալիս է բազմաթիվ օրինակներ, երբ առավել դաժան բռնապետությունները հաստատվել են ժողովրդի զգալի հատվածի աջակցությամբ, որին մոլորեցրել են ատելության քարոզով։ Լենինը, Ստալինը, Մուսոլինին, Հիտլերը, Մաո Ցզեդունը, Ֆիդել Կաստրոն, Պոլ Պոտը՝ բոլորը եկել են ժողովրդի զգալի հատվածների աջակցությամբ։ Մարդիկ, որոնք այս բռնապետներին բերել են իշխանության, երազել են լավ ապագայի մասին, համոզված են եղել իրենց ճշմարտացիության մեջ, վճռականորեն մերժել են անցյալը։ Չեն մտածել երբևիցե, որ իրենց գործողությունները ի վերջո բերելու են վիճակների, որոնց արդյունքում անցյալին երնեկ են տալու։ Չեն մտածել, որ տասնյակ միլիոններ են զոհվելու՝ պատերազմի դաշտերում, համակենտրոնացման ճամբարներում, բանտերում ու աքսորում, և մի անգամ շշից իրենց ձեռքով դուրս թողած ատելության ջինը ի վերջո գալու է իրենց ետից, ու խլի իրենց իսկ կյանքերը։

Այսօր մենք հնարավորություն ունենք կանգնել, և չգնալ այս անկանխատեսելի ճանապարհով։ Հայաստանում համարյա բոլոր քաղաքական ուժերը հրաժարվել են գործող իշխանության նախաձեռնած արկածախնդրությանը մասնակցելուց՝ գիտակցելով սահմանադրական կարգի տապալման և անձնիշխանության հաստատման վտանգավոր հետևանքները։ Մեր քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր այս իշխանության համոզված ջատագովներն են, կարող են ևս մի պահ կանգ առնել ու հարց տալ՝ ինչո՞ւ։ Ի՞նչ գիտեն քաղաքական ուժերը, որ հրաժարվում են մասնակցել այս գործընթացին, և ի՞նչ պետք է յուրաքանչյուրս իմանանք, մինչև մեր հաջորդ քայլն անելը։ Ի՞նչ ենք մենք շահելու այս գործողությունից և ի՞նչ կորուստներ կարող ենք ունենալ, որի մասին այսօր դեռ չի խոսվում։ Ես խոստանում եմ առաջիկա շաբաթների ընթացքում պարբերաբար խոսել այս թեմայով, մինչ այդ նորից կիսվում եմ մեր հայտարարությամբ՝ խնդրում եմ կարդացեք, ու մինչև հաջորդ քայլն անելը ձեզ տվեք այս դժվար հարցերը։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>