Արցախյան հակամարտության այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի հայկական և ադրբեջանական կողմերի համար, պարզամիտ պատրանք է
Դիտել նաև
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
«Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան
Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել
Կարճվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթներից մեկը
Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում
Էթնիկ ադրբեջանական ինքնությունը ձևավորվել է նաև ռուսական միջամտության արդյունքում՝ պոկվելով համաիրանական-շիայական, պատկերավոր ասած, մեծ էթնիկ-դավանական տարերքից և դեռևս ոչ ամբողջապես բյուրեղացել՝ անցնելով հայկական ինքնության հետ հակադրության երկարատև փուլով, որն այժմ էլ ընթացքի մեջ է։
Հետևաբար նույն այդ ադրբեջանական ինքնությունն, ըստ էության, խարսխված է երկու՝ հակաիրանական և հակահայկական առանցքների շուրջ, որոնք ենթադրում են համաիրանական-շիայական անցյալի ժխտում և հայության հետ շարունակական հակադրություն։
Ըստ այդմ, գոնե պատմության այժմյան հոլովույթում հավատամքը, թե հնարավոր են երկարաժամկետ անամպ հարաբերություններ Իրանի և Ադրբեջանի միջև, կամ Արցախյան հակամարտության այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի հայկական և ադրբեջանական կողմերի համար, եթե դիվանագիտական հնարք չէ, ապա իրականության հետ ոչ մի աղերս չունեցող պարզամիտ պատրանք է։
#ՀավերժականՀայաստանը
#ճանաչիրհակառակորդիդ
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

