Երկրորդ տարբերակն էլ այն է, որ կեղծ տեղեկությունները հենց ՊՈԱԿ-ի կողմից են արտադրվում
Դիտել նաև
«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի
«Վաղարշապատի ընտրությունները ցույց կտան, թե քաղաքական ուժերն ինչ դիրք ունեն»․ Բորիս Մուրազի
Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան առնչությամբ համատեղ քննություն է սկսվել
«Իշխանությունները եթե անգամ դավադիր չեն, ապա հաստատ դեգեներատ են»․ Բորիս Մուրազի
«Միակ տարբերակը, որը Նիկոլ Փաշինյանից հետո կբացառի նոր Փաշինյանի ծնունդը». Բորիս Մուրազի
Երբ հայտնի ՊՈԱԿ-ը ստեղծում էր Տեղեկատվության ստուգման կենտրոնը՝ պնդում էին, որ այն կեղծ տեղեկությունները կբացահայտի և կհերքի։ Ասում էին իրենց խնդիրը հասարակությանը կեղծ տեղեկություններից հեռու պահելն է։
Հիմա, մի քանի օր է տարբեր հարթակներ, ֆեյքեր տարածում են լուրեր, որ բանակում զինվորներին սպանում են, որպեսզի ժողովուրդը դեմ դուրս գա Փաշինյանին։ Այս ֆոնին կենտրոնը քար լռություն է պահպանում, երբ անգամ կեղծ լուրը լայն տարածում է գտել։
Սա բերում է երկու եզրահանգման՝ կենտրոնը հերքում է միայն իշխանություններին վնասող տեղեկությունները և իրենք իրավունք չունեն խոսել օբյեկտիվությունից, երկրորդ տարբերակն էլ այն է, որ կեղծ տեղեկությունները հենց ՊՈԱԿ-ի կողմից են արտադրվում։ Ես հակված եմ հավատալու երկրորդ տարբերակին։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

