Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագահ. ով կփոխարինի նրան
Դիտել նաև
Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան
Հայաստանը ջայլամի քաղաքականություն է վարում. Արթուր Խաչատրյան
Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Արթուր Խաչատրյան
ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը և Արցախյան հակամարտության ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ հիմնարար սկզբունքները․ Արթուր Խաչատրյան
Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան
« Հրապարակ» թերթը գրում է. Դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը հաջորդ տարի՝ 2020-ին, ավարտվում է, եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երազում է այդ պաշտոնին գնալու մասին։ Նաեւ դրանով է բացատրվում նրա «լուռ» պաշտոնավարումը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ գործը մոտ է գլուխ գալուն։
Մոտ մեկ ամսից լրանում է Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, եւ, ըստ ամենայնի, այդ պաշտոնում կնշանակվի Մհեր Գրիգորյանը։ Իսկ նրան փոխվարչապետի պաշտոնում կփոխարինի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մանավանդ՝ եթե «այո»-ի քարոզարշավը հաջող ընթանա, նրա նշանակմանը ոչինչ չի խանգարի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում