Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Խաղաղություն մուրացողի տեսք ուներ, առհասարակ՝ մուրացողի տեսք ուներ, թե՞ ուրացողի

Չպիտի գնար ոչ մի պանելայինի, դա ահավոր վատ ձեւաչափ էր։ Արցախի հարցը շոուի մակարդակի իջեցնելը վիրավորանք է մեր հաղթած պատերազմին, մեր հերոսների հիշատակին, այսօր սահմանը պահող հրամանատարներին ու զինվորներին։

Գլուխը քարը, գնացել-գնացել էր, գոնե պատրաստված ու զինված գնար, հաղթեր եւ բարոյապես եւ գիտելիքներով, կուզեի հաղթեր եւ մենք հպարտանալու առիթ ունենայինք։ Ցավոք, դա տեղի չունեցավ։
Եվ տեղի չունեցավ մի շարք պատճառներով։

Նա չի տիրապետում հարցին, չունի բավարար գիտելիքներ, տեղեկացված չէ։
Անգամ սիրողական մակարդակով չի տիրապետում։
Իր վարչապետության հենց սկզբում գնաց Ալիեւի հետ հանդիպեց եւ ասաց, թե նրա հետ խոսել են Արցախի հարցի մանրամասներից, որ տեղեկացված լինի։ Է՞դ չեք։
Փոխանակ գար մեր երկրի երեք նախագահների հետ նստեր, հարցուփորձ աներ կամ գոնե նստեր եւ ցայսօր եղած բոլոր փաստաթղթերը եւ հանդիպումների մանրամասների մասին առկա տեղեկությունները սերտեր։

Հաջորդը՝ հուսամ, մինչ այդ պանելի մեջ հայտնվելը, գոնե իրեն զեկուցել էին, որ Արցախը հաղթել է 1994-ին, հաղթել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում եւ ագրեսորին ետ է մղել։
Իրեն պարտավոր էին զեկուցել, որ կնքված հրադադարի պայմանագիրը դեռ էն գլխից մեծ սխալ էր, պիտի կնքվեր Ադրբեջանի կապուիտուլյացիայի պայմանագիր եւ կլիներ վերջակետը։
Չեղավ, բայց կար մեկ կարեւոր բան՝ այդ պայմանագիրը ստորագրել է ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլ, առաջին հերթին՝ Արցախը։
Գոնե սա հիշեր եւ ասեր։

Դարձյալ, ինչպես միշտ նրա պաշտոնավարման երկու տարում մոռացվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Չգիտե՞ր ։
Պիտի անընդհատ շեշտեր՝ մենք տարածք չենք գրավել, ազատագրել ենք մեր հայրենին, Արցախի ժողովրդի անկախության եւ ինքնորոշման իրավունքն ենք պաշտպանել։
Պիտի ասեր, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել։
Ինչո՞ւ չհակադարձեց՝ իսկ ինչո՞ւ չի կարող լինել երկու հայկական պետություն, ինչո՞ւ կարող է լինել երկու թուրքական՝ Ալիեւին ու Էրդողանն են շարունակ ասում իրենց երկրների մասին․ «Մեկ ազգ, մեկ պետություն»։

Մի՞թե նրան չէին զգուշացրել, որ ինքը թեպետ բանակում չի ծառայել, Շուշիի եւ մեր պատմական տարածքների ազատագրումից խելքը չի հասնում, բայց եւ այնպես հաղթած կողմն է ներկայացնում եւ պիտի ըստ այդմ լիներ պահվածքը՝ համարժեք հաղթած կողմին։ Այ, էս պահերի համար եմ ասում, քանի դեռ Արցախի հարցը էս վիճակում է, մեր երկիրը եւ Արցախը նույնպես պիտի ղեկավարի մարդ, ով անմիջական մասնակիցն է եղել հաղթանակի։

Ինչո՞ւ էր Ալիեւին սիլիբիլի-ռեւերանսներ անում, անում էր, որ ի՞նչ անի։

Նա խաղաղություն մուրացողի տեսք ուներ, առհասարակ՝ մուրացողի տեսք ուներ, թե՞ ուրացողի։

ՀՀ-ում եւ Արցախում պատերազմ հաղթած հերոսներին, հրամանատարներին, գեներալներին ամեն գնով փորձում է վարկաբեկել, ազատազրկել, իսկ Ալիեւին՝ սիրահաշո՞ւմ է, է՞ս չեք։
Իսկ Ալիեւն անթաքույց ծաղրում էր, քմծիծաղով, իր հանդարտությամբ։
Ալիեւը չթաքցրեց՝ փուլայինը իր սրտովն է եւ դա է դեպի Շուշի հասնելու ճանապարհային քարտեզը, իսկ Ադրբեջանը հենց դրան է ձգտում՝ հասնել Շուշի, ադրբեջանցիներով լցնել Արցախը, կամաց-կամաց։
Ալիեւը շատ հստակ շեշտեց՝Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ նա «մոռացավ» ասել, որ «Արցախը Հայաստան է»։ Դուխդ ո՞ւր էր․․․
Ալիեւը դիվանագիտական պահվածքով էր նստած, իսկ իրենը միտինգն է, դատարկախոսությունը։

Անցնենք առաջ՝ պարտավոր էր խոսել մայրենի լեզվով, միայն հայերեն, օտար լեզուն նրա համար չէ, մանավանդ Ալիեւնի փայլուն անգլերենի ֆոնին։
Նա խնդրին անտեղյակ չէ, չի էլ ուզում իմանալ, սովորել, կարդալ։
Տգետ ինքնավստահություն։
Նրան թվում էր, թե ինքը կառավարության շենքում տաքուկ նստած կառավարության նիստի՞ է, որ ինչ էշություն ասի, ծափ տա՞ն։

Բարեկրթության սովորական կանոնները պիտի սերտած գնար եւ նստեր աշխարհի առաջ։
Բարեկրթությունը մարդու հոգեվիճակ է, խորը դաստիարակություն, դաստիարակվածություն, դա նաեւ մարդու արյան մեջ է, բայց նա չունի դա, չի ունեցել։
Հանդիպման ֆորմատը ահավոր վատն էր, մնում էր մի երկու մուղամ հնչեցնեին, մի երկու ոչխար մորթեին, թեպետ․․․․․

Պանելայինում ինքը կարմիր քարտ ստացավ եւ պիտի լքի դաշտը, քանի դեռ մի նոր ինքնագոլ չի խփել։
Առհասարակ, եկեք բոլոր հայերով պայմանավորվենք, որ այլեւս երբեք Տիգրան Մեծի անունը չենք տալու՝ մի հատ ձեզ /մեզ/նայեք, ձեր ապրած կյանքի որակին, ձեր անթրաշ տաքսիստներին, ձեր վայ մտավորականներին, ողբալի պատգամավոր-նախարարներին, ձեր պուճուրիկ հոգիներին, առհասարակ՝ էս մինիհեղափոխություններին եւ խղճուկ թավիշին, չշարունակեմ թվարկումը, նայեք եւ ամոթից այլեւս Տիգրան Մեծի անունը չտաք։ Մոռացեք։
Դեռ հեռու է մինչեւ մարդը ձեր ճամփան։

Հ․Գ․ Իշխանական փիառշիկներին՝ մի արեք, տղերք, սսկվեք, ամոթ է․․.

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>