Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն
Դիտել նաև
Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան առնչությամբ համատեղ քննություն է սկսվել
Բորիս Ավագյանի փաստաբանը չի հավատում նրա ինքնասպանությանը
Կա ՓՄՁ-ի խնդիր ու պետություն, որը չի լսում․ Հակոբ Ավագյան. Տեսանյութ
ԱԱԾ-ն «կոնտր» գործընթաց է նախաձեռնել Բորիս Ավագյանի դեմ
«Մի՞թե Հայաստանի իրավապահները չէին կարող պարզել, որ ես գտնվում եմ հետախուզման մեջ». Բորիս Ավագյան
Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն: Այս մասին լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ իր ցավակցական խոսքում նշել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի եւ ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, եւ հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաեւ Գերմանի լուսանկարներից։
Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։
Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»:

