«Ես մինչեւ հիմա սիրում եմ քեզ։ Ներիր ինձ…»․ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան՝ Ջիգարխանյանին. Տեսանյութ
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Ռուսական նոր սենսացիաներ» («Новые русские сенсации») հաղորդման ընթացքում դիմել է նախկին ամուսնուն՝ 84-ամյա Արմեն Ջիգարխանյանին։
«Թանկագին Արմեն Բորիսովիչ, իմ սիրելի Ջիգոչկա։ Երեք տարի է անցել մեր բաժանումից։ Կարծում եմ՝ դա նույնիսկ բաժանում չէ, հավանաբար, ճիշտ կլինի ասել՝ կորցրինք միմյանց»,- հայտարերել է Վիտալինան։
Նա ընդգծել է, ոչ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը շարունակում է մնալ իր կյանքի գլխավոր մարդն ու միակ ամուսինը. «Ես մինչեւ հիմա սիրում եմ քեզ… Եթե ես կարողանայի փոխել հանգամանքները, ես պարտադիր քո կողքին կլինեի…»:
Վիտալինայի խոսքով՝ ինքը բաժանումից հետո փորձում է այնպես ապրել, որ չամաչի նախկին ամուսնուց։ Արտիստն ապրումներ ունի այն պատճառով, որ իրենց չի հաջողվել նորմալ հրաժեշտ տալ միմյանց։
Մանրամասները՝ տեսանյութում
Zham.am