Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները. Սեյրան Օհանյան

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները։ Եվ միջազգային ստրատեգիական հարաբերությունների խնդիրն է համարժեք պաշտպանություն կառուցել գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու, հաղթահարելու համար։ Աշխարհը եւ, մասնավորապես, Հարավային Կովկասը, 10-15 տարի առաջ միանգամայն այլ ռազմաքաղաքական իրավիճակում էին, քան այսօր, եւ տրամաբանական է, որ մենք պետք է դինամիկ կերպով արձագանքեինք նորօրյա իրադարձություններին։ Հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, գործունեությունն ու կատարելագործումը այդ քայլերից են, և ես քիչ ջանքեր չեմ ներդրել այդ ծրագրերի մշակման եւ իրականացման համար:

Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Այդպես եղել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր, եւ այսօր էլ դա է ճշմարիտ ճանապարհը։ Սակայն իմ խորին համոզմամբ՝ նման հարաբերությունները լինում են արդյունավետ եւ փոխշահավետ, եթե դրանք ունեն դինամիկ զարգացման միտում։
21-րդ դարում պետությունների հզորությունը չի չափվում միայն տարածքով կամ բնակչության քանակով։ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ՝ արժանի գործընկեր լինելու համար։ Եվ եթե Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք դինամիկ զարգացող ռազմական համագործակցություն, ապա նույնը չի կարելի ասել մյուս ոլորտների վերաբերյալ. մենք կարող էինք ունենալ միանգամայն այլ որակ տնտեսական հարաբերությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի, գիտության, մշակույթի ոլորտներում եւ այլուր։

Հայաստանն ունի գիտական ծանրակշիռ ներուժ, եւ ես վստահ եմ, որ կարելի է գտնել հետաքրքիր ուղիներ՝ երկու պետությունների գիտական պոտենցիալների ինտեգրացիան եւ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով (խոսքը նաեւ ռազմարդյունաբերական ոլորտին է վերաբերում)։
Այո, Հայաստանն ունի ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Սակայն մյուս կողմից՝ միլիոնավոր հայեր բնակություն են հաստատել արեւմուտքում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, և դա մեզ պարտավորեցնում է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, արդյունավետ հարաբերություններ վարել նաև արեւմուտքի հետ։
Այսպիսով, Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ։

Բնականաբար, մենք անչափ կարեւորում ենք մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, որոնք մեր տարածաշրջանում Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական առանցքի անխափան աշխատանքի կարեւորագույն բաղադրիչներն են, և այս երկրների հետ հարաբերությունները նույնպես էական նշանակություն ունեն մեր արտաքին քաղաքականության համար: Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հնարավորինս խորքային հարաբերությունները ոչ միայն բխում են մեր երկրների շահերից, այլեւ անհրաժեշտ են տարածաշրջանում համաչափ տնտեսական զարգացումը եւ անվտանգությունը ապահովելու նպատակով:
Հայաստանի համար չափազանց մեծ հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում պատմականորեն ձևավորված, բարի-դրացիական հարաբերությունները նաև արաբական աշխարհի հետ։

Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ-ի չեզոքացումը, միաժամանակ` Իրաքում բոլոր համայնքները ներկայացնող կայուն կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Սիրիայում հնգամյա արյունալի հակամարտության քաղաքական կարգավորումը, որն իր մեջ անպայման պետք է ներառի Սիրիայում ներկայացված համայնքների ճիշտ հարաբերակցությունը, էապես կփոխեն մթնոլորտը եւ քաղաքական գործընթացների տրամաբանությունը Մերձավոր Արեւելքում:

Մենք նաև հարգանքով ենք վերաբերվում պաղեստինյան ժողովրդի ամբողջական ինքնորոշմանը, ինչպես նաեւ Իսրայել պետության խաղաղ եւ անվտանգ գոյակցությանը: Կարծում ենք, որ «երկու պետություն» լուծումն այլընտրանք չունի:
Մենք գիտակցում ենք խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ձեւավորվող աշխարհաքաղաքական բևեռի նշանակությունը, որտեղ առանցքային դերակատարում ունի Չինաստանը, և որի հետ, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, մենք պետք է ձգտենք նոր որակի եւ բովանդակության հարաբերություններ կառուցել:

«Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>