ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Պատերազմ Արցախում
Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան

Սա մամուլի բերանը փակելու, զսպաշապիկ հագցնելու հերթական փորձն է. Արմինե Օհանյանը՝ Սուրեն Պապիկյանի հայտարարության մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությունը մամուլին լռեցնելու փորձ է, որ զերծ մնան իրենց համար ոչ ցանկալի հրապարակումներից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը պարզել է, որ նախարարը նախկինում դատվածություն է ունեցել։ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից»,- գրել էր «Հրապարակը»՝ նշելով. «Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել ու նստել է՝ զինծառայության ժամանակ հրամանատարին դանակով հարվածելու համար։ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։

Սուրեն Պապիկյանն այսօր արձագանքել էր հրապարակմանը՝ ըստ էության չհերքելով տեղեկատվության ճշմարտացիությունը՝ նշելով, որ իր նկատմամբ համաներում է կիրառվել եւ միաժամանակ հայտարարել, թե դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցներին ու «տարբեր լրատվականներով իր անունը մրոտելու առիթ դարձել»։

«Սա մամուլի բերանը փակելու, զսպաշապիկ հագցնելու հերթական փորձն է, ընդ որում կոչ է արվում իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել, պարզել արտահոսքի աղբյուրները, որտեղից ենք տեղեկատվություն ստացել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ լրագրողի պարտականությունը տեղեկությունը պարզելն ու հրապարակելն է. «Եթե մենք ամեն անգամ մտածենք, թե դա ինչ հետևանք է ունենալու և ով ինչպես է ընկալելու մեր հրապարակումները, ուրեմն ընդհանրապես պետք է չաշխատենք։ Թե որտեղից ենք ինֆորմացիան հայթայթել, ինչ ճանապարհով և այլն, դրանք բոլորովին կարևոր չեն։ Կարևորն այն է, որ դրանք լինեն ճշգրիտ»։

Գլխավոր խմբագիրը նկատեց, որ Պապիկյանի ուղիղ եթերից հաստատվեց իրենց տեղեկության ճշմարտացիությունը, որ այն համապատասխանում է իրականությանը, սակայն, Օհանյանի խոսքով, իշխանությունը փորձում է խմբագրությանը մեղադրել ինչ-որ դավադիր ուժերի ձեռքին գործիք լինելու և գաղտնի ինֆորմացիա հրապարակելու մեջ։

Օհանյանն ընդգծեց, որ պետական ոչ մի պաշտոնյայի կյանքի, կենսագրության ոչ մի էջ չի կարող գաղտնի լինել և նույնիսկ պաշտոնյայի մանկապարտեզում, դպրոցում կամ երիտասարդության տարիքում թույլ տված խախտումների, քայլերի մասին մամուլն իրավունք ունի հրապարակումներ անել և դա է հենց մամուլի պարտականությունն ու առաքելությունը։

«Մենք այս ճանապարհով անցել ենք, տարիներ շարունակ պայքարել ենք սրա դեմ և հասել ենք այն բանին, որ ի վերջո Սահմանադրական դատարանի որոշում ընդունվեց և պետական պաշտոնյաներին հասկացրեցին, որ աղբյուրը պահանջել չեն կարող։ Տեղեկատվության աղբյուրը պահանջել կարելի է միայն դատարանի որոշմամբ, այն էլ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման պատճառաբանությամբ»,- ասաց խմբագիրը։

Նա ընդգծեց, որ մամուլի նկատմամբ ճնշումներ իրականացնելու անիմաստ փորձեր են իրականացվում. «Ես շատ ցավում եմ, որ այդ փորձերն իրականացնողն այս իշխանությունների ամենալուրջ, ամենածանրակշիռ պաշտոնյան է, որի նկատմամբ հարգանք կար, բայց պարզվեց, որ իշխանության ոճն է լրատվամիջոցների հետ սպառնալիքների, քրեական մեթոդներով խոսելը»։

Օհանյանի գնահատմամբ՝ խնդրահարույցն այն է, որ պետական պաշտոնյան իր կենսագրությունից թաքցրել է որոշ դրվագներ։

«Մենք ընդամենն ասել ենք, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե այս մարդն ով է եղել, որտեղ է ծնվել, ինչ կենսագրություն ու անցյալ է ունեցել։

Մեր բարոյական հարթության մեջ արված հարցադրումն իրենք տեղափոխում են իրավական դաշտ, դե թող տեղափոխեն տեսնենք՝ դրանից ով է շահելու»,-ամփոփելով խոսքն ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>