«ԲՀԿ–ն չի կարող միանալ հակաիրավական այս գործընթացին»․ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշեց՝ կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստ է հրավիրել։ Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ քաղխորհրդի նիստում քննարկվելու է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»–ի՞, թե՞ «Ոչ»–ի ճամբարին է միանալու ԲՀԿ–ն։

