Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ

Ներկայացվել է պարարտանյութերի տրամադրման և գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագրերը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինասնական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին:

Ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրի շրջանակում շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից: Մասնավորապես կոմբայնների համար նախատեսվում է 10, տրակտորների համար` 6, հավաքիչ-մամլիչների և շարքացանների համար` 3-6, իսկ այլ գյուղգործիքների համար` 3 տարի մարման ժամկետ:

«ՀՀ կառավարության որոշման հրապարակումից հետո նախարարության կայքում կտեղադրվի լիզինգային ընկերությունների ցանկը, որոնց կարող են դիմել հայտատուները: Մոտ 2,2 մլրդ դրամի գյուղտեխնիկա կիրացվի լիզինգային այս ծրագրով, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար: Բացի այդ, այժմ քննարկում ենք մեքենա-տրակտորային կայան ստեղծելու ծրագիրը, որպեսզի այն տնտեսությունները, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնելու կամ վարկունակ չեն, նույնպես կարողանան այդ ծառայություններից օգտվել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախարարը:
Իգնատի Առաքելյանն անդրադարձել է նաև պարարտանյութերի տրամադրման պետական աջակցության ծրագրին.

«Այս տարի նախապայման է դրվել, որպեսզի ՀՀ մարզպետարանները ներկայացնեն գյուղացիական տնտեսությունների ցանկ, ովքեր դիմել են պարարտանյութի ձեռքբերման համար, որից հետո նախարարությունը պարարտանյութը կտրամադրի տնտեսություններին: Մենք կունենանք պետաջակցության ծրագրից օգտվողների վերաբերյալ հասցեական տեղեկատվություն: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարի պետք է վճարումները նախապես կատարեն, որպեսզի խուսափենք պարտքերի կուտակումներից»,- նշել է նախարար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի պարարտանյութերի մատակարարման մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած 2 ընկերություններ:
Պարարտանյութերի ձեռքբերման ծրագրով տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն դրամ: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով:

Նախարարի տեղեկացմամբ այս պահին մարզերից մոտ 2000 տոննա պարարտանյութի պահանջարկ է ստացվել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ գարնանը անհրաժեշտ է իրականացնել հողի հիմնական պարարտացում ֆոսոֆորական և կալիումական պարարտանյութերով, վեգետացիայի ընթացքում, ըստ բույսի պահանջի, սնուցել նաև ազոտական պարարտանյութով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>