Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կորուստների դեպքերը չշահարկելը չի նշանակում դրանք ծածկադմփոց անել, Ո՛Չ

Այսօր երկու ոչ մարտական կորուստ ունենք։ Այս թեմայով գերադասում եմ շատ չխոսել, քանի որ կորուստների շուրջ ստեղծվող մեդիա-աժիոտաժը շատ լուրջ բացասական հետևանքներ կարող է ունենալ։

Օրինակ՝ ինքնասպանությունների թեման անընդհատ շահարկելը կարող է բերել նոր ինքնասպանությունների (գուգլեք cluster suicides ինչ է նշանակում)։ Այլ՝ ոչ պակաս լուրջ, խնդիրներ էլ են առաջանում, բայց հիմա դրանց չեմ անդրադառնա։ Նախկինում էլ՝ լավ հասկանալով թեմայի լրջությունը, միշտ էլ գերադասել եմ հնարավորինս զուսպ արտահայտվել։

Նշեմ նաև, որ հին ընդդիմության որոշ շրջանակներ երբեք չեն խորշել բանակում կորուստների փաստերը շահարկելուց, ամեն միջադեպի շուրջ աղմուկ բարձրացնելուց, նախօրոք մեղավորներ ու անմեղներ նշանակելուց, և կորուստները իշխանության վրա բարդելուց։ Ես դրանց անվանում էի «մեռել պարացնողներ»։ Կորուստների դեպքերը չշահարկելը չի նշանակում դրանք ծածկադմփոց անել, Ո՛Չ։

Ընդհակառակը՝ բոլոր դեպքերը պետք է շատ մանրակրկիտ քննել, զոհվածների հարազատների հետ էֆեկտիվ հաղորդակցվել (մի բան, որ երբեք չի եղել ՊՆ-ի ուժեղ կողմը) ու չթողել, որ կողքից զանազան «մեռել պարացնողները» ողբերգություն ապրած մարդկանց դարձնեն իրենց կեղտոտ խաղերի մասնակիցներ։

Ցավոք, զուսպ լինելը գրեթե անիմաստ է դառնում, երբ երկրի գերագույն գլխավոր ստատուսագիրն է կորուստների թեման դարձնում շահարկման առարկա և թեժացնում։

Հունվարի 10-ին Նիկոլը պաշտոնապես հայտարարեց. «2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Նախ՝ ինչպես հաճախ է լինում Նիկոլի գրածների հետ, իր թվերը սխալ էին։ 2013-ին բոլոր պատճառներով (!) ավելի քիչ զոհ է եղել, քան 2019-ին։

Համենայն դեպս հանրությանը հայտնի թվերի մասին է խոսքը։ Եթե այլ տեղեկություն կա, որը ժամանակին թաքցվել է հանրությունից, ապա պետք է սկզբում հրապարակել բոլոր կորուստների թիվը բոլոր տարիների, հետո նոր հայտարարություններ անել։ Երկրորդը՝ կորուստներն, ինչպես նշել եմ, շատ նուրբ թեմա են։

Չկա որևէ երաշխիք, որ հաջորդ ամիս կամ տարի ինչ-ինչ պատճառներով զոհերի թիվը չի ավելանա։ Ինչպես, օրինակ՝ վերջերս եղավ. ձնհոսքի տակ 3 պայմանագրային զինծառայող էին զոհվել։ Փետրվարի դեռ կեսին չենք հասել, բայց տարվա սկզբից արդեն ավելի շատ ոչ մարտական կորուստներ ունենք (12), քան 2019-ի նույն ժամանակահատվածում (7)։ Եւ հիմա լրիվ արդարացիորեն մարդիկ հարցնում են Նիկոլին.

«Ասում էիր, որ բանակում զոհերի թիվն աննախադեպ նվազել է, բա հիմա ի՞նչ եղավ, այ մարդ»։ Բանակը, ընդհանրապես անվտանգության թեման, գավառական գրական սալոնում ոտանավոր արտասանել չէ։ Խորը գիտելիքներ, փորձ ու նաև տակտ է պետք։ Սա այն թեմաները չեն, որ մի օր մի բան հայտարարես, մյուս օրը՝ հակառակը, անցնի-գնա-մոռացվի։ Կարևորությունը՝ ըստ հետևանքների, շատ տարբեր է։

Այդ պատճառով էլ ինֆորմացիան հանրայնացնելուց առաջ ոչ թե մեկ, այլ մի քանի աղբյուրներով է ստուգել պետք։

Պահանջում ու միաժամանակ խնդրում եմ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դիլետանտներին. այս թեմաներով անպատասխանատու հայտարարություններ չանել։ Ընդհանրապես, ինչքան քիչ շահարկեն այս հարցերն, այնքան ավելի լավ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>