«Մենք իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներ դեպի Արցախ, դա քաղաքական խնդիր է». Տաթևիկ Ռևազյան
ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ի նիստում բարձրացրեց Արցախի օդանավակայանի հարցը: Քայլեր արվո՞ւմ են օդանավակայանի բացվելու ուղղությամբ:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց. «Ադրբեջանը որոշել է միջազգային առումով փակել Արցախի օդային տարածքը, և մենք իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներ դեպի Արցախ: Դա քաղաքական խնդիր է, որ այսօրվա դրությամբ մեր մակարդակում լուծելու հարց չէ»:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

