Հայաստանի ԱԳ նախարարից պահանջում եմ հենց այս պահին խոսել Անջեյ Կասպրչիկի հետ
Պահանջում եմ հենց այս պահին Հայաստանի ԱԳ նախարարին խոսել Անջեյ Կասպրչիկի հետ և բողոքարկել ստորև նշվածը։ Ավելին, Հայկական կողմը պետք է պահանջի այս տեղեկության հերքումը։ Իսկ եթե հերքում չլինի, ապա Հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները մինչև բանակցային օրակարգի հստակեցում։
Զավեշտն այն է, որ այս տեղեկությունը տարածվում է այն բանից հետո, երբ ԵԱՀԿ նախագահը հայտարարում է, որ բանակցություններում կա դրական դինամիկա, նույնը հայտարարում է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարը։ Հասարակությանը ամեն կերպ մոլորեցնելու տեղը, թե բա ամեն ինչ նորմալ է, գործով զբաղվեք։
Հ.Գ. Այս հայտարարության ամենավտանգավոր կետը. «Շնորհավորում է իրեն ադերբեջանի ազգային ժողովում որպես ադերբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներկայացուցիչ ընտրվելու կապակցությամբ»։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

