Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

«Քաղաքացի՛, հարցրու ինքդ քեզ, արդյոք դու արե՞լ ես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի քեզ կախեն, եթե հաղթի հակահեղափոխությունը»

Եթե վերլուծենք մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում, ապա որքան էլ դա զարմանալի լինի իշխանավորների համար, մեր գլխավոր ձեռքբերումը հանդիսանում է այն, որ ոչ թե 10-20 ավելի ՀԴՄ կտրոն ենք տպել կամ այն, որ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար վարչապետի կոչին հետևել են արդեն 17 հոգի և Եվրոպայից եկել են Հայաստան (ընտրական տուրիստներ), այլ այն, որ ի հեճուկս իշխանությունների ցանկության՝ մենք ստացել ենք անկախ Սահմանադրական դատարան:

Գաղտնիք չէ, որ նախորդ բոլոր երեք ղեկավարներն էլ փորձել են ունենալ լոյալ Սահմանադրական դատարան, որպեսզի այս կամ այն հարցում ստանան իրենց համար ընդունելի որոշումը:

Իմիջիայլոց, Ազգային ժողովի վերջին ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև այս խնդրին՝ ընդհանուր առմամբ ակնարկելով, որ ՍԴ-ն նախկինում վերածվել էր օրվա իշխանության կամակատարի: Սակայն այն, ինչ ծրագրավորում է անել վարչապետը, շատ ավելի վտանգավոր է պետության զարգացման և անվտանգության համար, քան այն, ինչը մենք ունեինք նախկինում:

Եթե ընդհանրացնենք փետրվարի 6-ից այս կողմ իմքայլականների հնչեցրած ելույթները, ապա կարող ենք հասկանալ, որ մարդիկ ուզում են ձևավորել երկրում, այսպես կոչված, հեղափոխական դատարան:

Պատմությունն արդեն տեսել է հեղափոխական դատարաններ, որոնք կոչված էին «ժողովրդի կամքն ի կատար ածելուն»: Խոսքը վերաբերում է մասնավորապես Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ծնված Հեղափոխական տրիբունալին: Դա մի մարմին էր, որը ստեղծվել էր Փարիզի Ազգային կոնվենտի կողմից, որն իր առաջ նպատակ էր դրել դատավարություն իրականացնել քաղաքական հանցագործների նկատմամբ:

Դատարանը կազմված էր դատավորից, մեղադրող դատախազից և նրա երկու տեղակալներից: Հեղափոխական տրիբունալի բոլոր անդամները նշանակվում էին Ազգային կոնվենտի կողմից և տրամաբանական է, որ այն կատարում էր Կոնվենտի, այսինքն՝ օրենսդիր մարմնի կամքը:

Մինչ Թերմիդորյան հեղաշրջումը հեղափոխական տրիբունալը գտնվում էր հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Ռոբեսպիերի ազդեցության տակ:

Ըստ օրենքի՝ հեղափոխական տրիբունալով անցնող քաղաքացիներին արգելվում էր վարձել փաստաբանների, իսկ քաղաքական հանցագործությունների մեջ մեղադրվող քաղաքացիների համար պատժի հիմնական ձևը մահապատիժն էր:

Սկզբնական փուլում հեղափոխական տրիբունալը ինչ-որ չափով կատարում էր իր առաքելությունը և «մաքրում» երկիրը հակահեղափոխական էլեմենտներից, ինչի արդյունքում մահապատժի ենթարկվեց Լյուդովիկոս 16-րդի կին Մարիա Անտուանետտան: Սակայն, ժանրի կանոններին համաձայն՝ ժամանակի հետ հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին, և նույն այդ Տրիբունալը մահապատժի դատապարտեց հեղափոխության առաջնորդներից Դանտոնին, Դեմուլենին, Անտուան Բարնավին: Եվ «կատակերգության ավարտին» Տրիբունալը մահվան դատապարտեց Ռոբեսպիերին:

Սակայն այս ամենի արանքում հերթը հասավ, ինչպես այսօր ընդունված է ասել, «հեղափոխական իշխանություններին առաջնային մանդատ տված ժողովրդին», և Տրիբունալը վերածվեց յակոբինյան տեռորի կարևորագույն բաղկացուցիչներից մեկի:

Դեռևս 1790-ականների վերջերին ֆրանսիացի լրագող Լուի-Մարի Պրյուդոմը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ 18 613 մարդ գլխատվել է գիլյոտինի տակ: Իսկ եթե սրան գումարենք այն, որ յակոբինյան տեռորը քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում նոր փուլ տեղափոխեց և դրա արդյունքում ամենահամեստ հաշվարկներով 35-40 հազար մարդ մահացավ, մենք կարող ենք եզրակացություն անել այն մասին, թե ինչի է հանգեցնում երկրում «հեղափոխական դատարանի» ինստիտուտի կայացումը, երկրում սև ու սպիտակների բաժանումը, երկրում իշխանության ճյուղերի սերտաճումը:

Հետաքրքիր է նաև՝ ինչպես այսօր իշխանությունը փորձում է իր ցանկությունը փաթաթել ժողովրդի վզին և ժողովրդի ձեռքերով լուծել իր սեփական խնդիրները, այնպես էլ այն ժամանակ ֆրանսիական հեղափոխական իշխանությունները մի հետաքրքիր կարգախոս էին շրջանառության մեջ դրել, որով գրգռում էին քաղաքացիներին. «Քաղաքացի՛, հարցրու ինքդ քեզ, արդյոք դու արե՞լ ես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի քեզ կախեն, եթե հաղթի հակահեղափոխությունը»:

Ես ամենևին չեմ ցանկանում ասել, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Այո»-ի հաղթանակի դեպքում Հայաստանում արյան գետեր են հոսելու, ես պարզապես ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում «հեղափոխական դատարան» ասածը և թե ինչպես է այդ դատարանը սևերին «մաքրելուց» հետո մտնում շարքային «սպիտակ» քաղաքացիների տներ:

Հեղափոխություններն իրենց զարգացման տրամաբանության տեսանկյունից միշտ իրար նման են լինում, և եթե սկզբնական փուլում իրենք լոզունգների մակարդակով պայքարում են այն բանի համար, որ ստեղծեն բանականության վրա հիմնված աշխարհ, ապա հետագայում իրենք խժռում են թե՛ իրենց զավակներին, թե՛ իրենց աջակիցներին:

Հեղափոխական գիլյոտինի համար կարևոր չէ, թե ում վիզն է իրեն դեմ տված:

Իսկ հեղափոխության հենարան հանդիսացող հանրային զանգվածները խիստ փոփոխական են, և երբ որ իրենք չեն ստանում խոստացած «փողն ու շոուն», «հեղափոխության հերոսները» վերածվում են «ժողովրդի թշնամիների»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ իրենց ստեղծած դատարանը հենց իրենց է դատապարտելու…

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>