«Դատարկ-դատարկ խոսում են». Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ քաղաքական առևտրի մասին. Տեսանյութ
«Պետք է ուսումնասիրվի. ովքեր մեղավոր են, ովքեր դրդողներ են, պետք է մասսայական պատժվեն: Ծնողը պատրաստ է տղային բանակ ուղարկել, բայց երեխային ի՜նչ աստիճանի հասցնեն, որ ինքնասպանություն գործի, ինչը մոտ օրերս հաճախակի է լինում: Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի: Շատ ցավալի է, ցավակցում եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերին:
Հարցին՝ արդեն որոշում կա՞, թե հանրաքվեին ԲՀԿ-ն ո՞ր ճամբարում է լինելու, պատգամավորն ասաց.
«Վաղը խորհրդի նիստ ենք հրավիրել, կլսենք բոլորին ու վերջնական տեղյակ կպահենք»:
Մամուլում հրապարակումներ կան, որ քաղաքական առևտրի մեջ եք Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք. հարցին ի պատասխան՝ Գ. Ծառուկյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել... Դատարկ-դատարկ խոսում են, այսպիսի բան չկա»:

