Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Փաշինյանը չասաց՝ Մյունխենում Արցախի հարցով հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ

«Ինչ պիտի խոսվեր եւ ինչ խոսվել է, ես այս ամբիոնից գոնե մի տասը անգամ մանրամասն ներկայացրել եմ։ Բացառված է, որ ինչ-որ բան խոսվի, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվել է»,-այսօր կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումների մասին հարցին։

Փաշինյանը հորդորեց դա ընդունել ի գիտություն։ «Մենք մեր օրակարգը հռչակել ենք, թե ինչ օրակարգով ենք գնում եւ ինչ մասին է լինելու խոսակցությունը»,-ասաց նա։

Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում կիսատ արտաբերեց «բանակցություն» բառը, ապա իրեն շտկեց՝ ընտրելով «խոսակցություններ» եզրույթը։

«Էն, ինչ հայտարարել ենք մինչեւ բանակց..., մինչեւ այդ խոսակցությունները, այդ խոսակցությունները տեղավորվում են այդ շրջանակում, մնացած անհեթեթագույն խոսակցությունները մեկնաբանության ենթակա չեն»,-հայտարարեց Փաշինյանը։

Այս հանգամանքը ուշագրավ է այն տեսանկյունից, որ ՀՀ իշխանությունը խուսափում է հիմնախնդրի կարգավորման ընթացիկ գործընթացը «բանակցություն» անվանել, մինչդեռ ադրբեջանական կողմը հենց այդ տերմինն է օգտագործում։

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, հիշեցնենք, առանձնացավ իր երկարատեւությամբ։ Հանդիպումը Ժնևում տևեց երկու օր, շուրջ 11 ժամ։ Դրան մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հայտարարությունից տեղեկացանք, որ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է «խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մյունխենի անվտանգության համաժողովին Արցախի շուրջ նախատեսվա՞ծ է որեւէ հանդիպում, Փաշինյանը, ըստ էության խուսանավեց։ Նա ասաց, որ վաղը մեկնում է Բեռլին, Մյունխեն մեկնելու հավանականություն մեծ է. «Մյունխեն մեկնելու հավանականությունը շատ մեծ է, բայց էս պահին ես, որ ասեմ 100 տոկոս՝ 100 տոկոս չեմ ասի, կապված օրակարգից, նրբություններ կան էդ օրակարգի մեջ, դեռ վերջնական հաստատված մենք չենք համարում»։

Ուշագրավ է, որ վարչապետի՝ Գերմանիա կատարելիք աշխատանքային այցելության հետ կապված պաշտոնական հաղորդագրության մեջ ի թիվս Բեռլին այցելության նաեւ Մյունխենն է նշվում։ «Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>