Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան
28
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Պատերազմ Արցախում
«Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուսումնասիրություն է կատարել հաշվիչ դրամարկղային մեքենաների շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ և պարզել, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն հարկադրված են կրկնակի վճարել նոր սերնդի ՀԴՄ սարքերի համար, այլև փոքր խանութներում, կրպակներում փաստացի առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 30 տոկոսով: Ստորև ներկայացնում ենք տնտեսագետի ուսումնասիրությունը:

ՀԴՄ կտրոնների ավելի տպագրության մասին տեղեկատվությունը իշխանության ներկայացուցիչները մշտապես ներկայացնում են որպես մեծագույն ձեռքբերում՝ այդ կերպ փորձելով հանրությանը շեղել տնտեսական ակտիվության իրական պատկերից։ Իրականությունն այն է, որ ստվերի կրճատումը տեղի է ունենում ի հաշիվ հարկային վարչարարության խստացման, իսկ փոքր և միջին բիզնեսում առևտրաշրջանառությունը չի ավելացել 22,4 տոկոսով։

Ակնհայտ է, որ ՀԴՄ կտրոնների ավելի ու ավելի շատ տպագրության մասին հրապարակումների նպատակն է հանրության շրջանում ամրապնդել կարծիք, որ ամեն ինչ նորմալ է և միայն քեզ մոտ կամ քո բիզնեսն է վատ վիճակում։ Ճիշտ հակառակը, ներկայումս փոքր խանութներում, կրպակներում փաստացի առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 30 տոկոսով, ինչը հնարավոր է ճշտել պարզ հարցումներով։ Հիշեցնենք, որ 2019թ. հունվար 1-ից պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը։ Պետական աջակցությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրում էր փոքր բիզնեսին 60 հազար դրամով։

2019թ. ընթացքում այս կառավարությունը չկարողացավ ապահովել 11 հազարից ավելի նոր սերնդի ՀԴՄ-ներ, այն դեպքում, երբ դիմող յուրաքանչյուր տնտեսավարողներից գանձվել էր 10 հազար դրամ։ Ստացվում է, որ հազարավոր տնտեսավարողներ 10000-ական դրամներ վճարել են նոր սերնդի ՀԴՄ-ների համար, որից մինչև օրս չեն օգտվել։ Ավելին՝ 2019թ. ընթացքում նոր բացված բազմաթիվ տնտեսավարողներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գիտութամբ, գործում են առանց ՀԴՄ-ների՝ ո՛չ նոր, ո՛չ հին։ Եթե ՀԴՄ կտրոններով ենք չափում պետական կառավարման արդյունավետությունը, ապա պետք է արձանագրենք, որ հարյուր հազարավոր ՀԴՄ կտրոններ չեն տպագրվում նոր սերնդի ՀԴՄ-ների բացակայության հետևանքով, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։

Չնայած պաշտոնական հավաստումներին՝ 2019թ. ընթացքում ի հայտ չեկավ մասնավոր ընկերություն, որը պատրաստ կլիներ վաճառել և սպասարկել նոր սերնդի ՀԴՄ-ներ։ Երկար սպասումներից հետ համացանցում հայտնվեց տեղեկություն, որ մասնավոր ընկերություններից մեկը պատրաստ է մատակարարել նոր սերնդի ՀԴՄ-ներ, սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ մասնավոր ընկերությունը նոր սերնդի ՀԴՄ-ն պատրաստվում է վաճառել 125 հազար դրամով։ Այն դեպքում, երբ 2019թ. ընթացքում 10 հազար դրամ կանխավճար արած փոքր բիզնեսին տեղեկացրել էին, որ նոր սերնդի ՀԴՄ-ն իրենց համար կարժենա 60 հազար դրամ։ Այսինքն՝ փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար 60 հազարի փոխարեն վճարելու է 125 հազար կամ կրկնակի։ Ի վերջո, 2020թ. պետական բյուջեի համաձայն՝ պետությունը որևէ սուբսիդավորում չի նախատեսել այս ուղղությամբ։ Բացի այդ, նույն փոքր բիզնեսին խոստացել էին, որ այդ 60 հազար դրամը տարաժամկետ վճարելու հնարավորություն կունենար, օրինակ՝ ամսական 6000 դրամ։

Բնական է, որ նոր սերնդի ՀԴՄ վաճառող որևէ մասնավոր ընկերություն տարաժամկետ վճարելու հնարավորություն չի տա, լավագույն դեպքում՝ ապառիկ կառաջարկի, ինչի արդյունքում փոքր բիզնեսը պարտադրված է վճարել ոչ միայն 125 հազար դրամը, այլև ապառիկի տարեկան տոկոսը։ Մեկ այլ խնդիր է 10000- ական դրամների հետ վերադարձը կամ հաշվանցումը։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>