Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Թուլացեք և հաճույք ստացեք, ահա «Չուփաչուփսը»

Հարգելիներս, արդյոք շա՞տ կնեղվեք, եթե հենց հիմա հայտարարեմ, որ ժամանակաները պարտադրում են թուլանալ եւ հաճույք ստանալ։ Մի՞թե սա ձեզ շատ կհուզի, չեմ կարծում։

Մթնոլորտն, իրոք, պարտադրում է թուլանալ, մի-մի «Չուփաչուփս» ծծելով հետեւել «հեղափոխական» մերկապարին։ Խաղի կանոնները հենց դա են պահանջում՝ հաճույք ստանալ։ Զգո՞ւմ եք, ժամանակը տրամաբանության շավղից դուրս է սայթաքել, եւ այս անտրամաբանական վիճակը շատ զգլխիչ է։ Հենց որ «Չուփաչուփսը» մի պահ կհանեք ձեր բերանից չխեղդվելու համար, գուցե կտեսնեք, որ ՀՀ-ում իշխանության եկածները շատ պարտաճանաչ եւ մեծագույն ցինիզմով կատարում են իրենց տնային աշխատանքը՝ քանդում են տունը։

Բայց մի՞թե ձեզ դա հուզում է, մի՞թե դա կարեւոր է։ Թող ձեզնից որեւէ մեկը չնեղվի, իզուր մի լրջացեք, մի՞թե ձեզ պետք է մտահոգվել, հասկանալ, ըմբռնել, թողեք էդ բաները։ Այո՛, թուլացեք եւ հաճույք ստացեք, այսօր դա է թիվ մեկ պահանջը։ Թողեք մարդիկ զվարճանան, թողեք մինչեւ վերջ իրականություն դարձնեն իրենց հանձնարարականը։

«Հեղափոխականները» տնային աշխատանք են կատարում եւ կատարում են շատ սառնասրտորեն։ Դրա համար վճարվել են տարիներ շարունակ, դրա համար վճարվում են այսօր։ Մի՞թե ձեզ հուզում է, որ հիմա նրանք վճարվում են պետական բյուջեից։ Իսկ ի՞նչ է պետական բյուջեն, արդյոք ձեզ դա երբեւէ հուզե՞լ է։ Թուլացեք եւ հաճույք ստացեք, դուք սովոր եք, չէ՞, որ ձեզ հիմարացնեն, ֆռռացնեն, եւ վայելեն ուրիշները, էհ, ֆռռացեք։

Հորդորում եմ՝ մի լարվեք, հանգիստ հաճույք ստացեք։ Ձեր «հեղափոխությունը» ոչ ոք մտադիր չէ գողանալ, էդ գողոնը շահեկան է միայն ձեզ համար, չէ՞ որ դուք օրենքից դուրս եք։ Նորմալ մարդկանց դա հարկավոր չէ, դրանով տուն չես պահի եւ դրանով երեխայիդ ուսման վարձը չես տա, դրանով անգամ հարյուր գրամ ծծովի կոնֆետ չես գնի։ Իսկ մի՞թե դա ձեզ պիտի հուզի, անշուշտ՝ ոչ, թուլացեք եւ հաճույք ստացեք․․․ Նայեք ձեր «հեղափոխության» լուսաճաճանչ ճակատին, զմայլվեք, հիացեք եւ նկարը գրկած քնեք, մի՞թե կարեւոր է, որ գազ է թանկանում կամ այլ բան, այդ նկարը ձեզ շատ ավելի կտաքացնի, քան որեւէ գազ։

ճոճվեք երանության մահճում, հաճույքից նվվացեք եւ թող ձեր մտքով չանցնի, թե նվվում եք հիասթափությունից, չհամարձակվեք հիասթափվել՝ վայելեք, դուք արժանի եք այս հրաշքին․․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>