Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

«Տնտեսական հեղափոխության» մեկ տարին. այն տեսանելի չեղավ իրական կյանքում

«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում «համաժողովրդական տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին: Մեկ տարին բավական ժամանակաշրջան էր գոնե արձանագրելու մեկ-երկու քայլ, որոնք հիմքեր կտային ենթադրել, թե մենք իրոք այդ ճանապարհին ենք: 

Ավաղ, իրականում մենք գնալով ավելի ենք հեռանում ճանապարհից: Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ երկրի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու և քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու մասին խոստումների ներքո։ 

Մարդիկ էլ հիմնականում հույսեր ունեին, թե Փաշինյանի կառավարությանը կարճ ժամանակահատվածում կհաջողվի զարգացնել տնտեսությունը, ներդրումներ ներգրավել արտասահմանից և բարելավել իրավիճակը երկրում։ Սկզբնական շրջանում հանրությունը մեծ սպասումով հետևում էր իշխանության քայլերին, սակայն տեսանելի փոփոխություններն այդպես էլ իրականություն չէին դառնում։ 

Եվ իշխանամերձ շրջանակների կողմից գործի էր դրվում այն փաստարկը, թե փոփոխությունների համար ժամանակ է պետք՝ «թողեք աշխատեն» սկզբունքով։ Ընդամենը մի քանի ամիս հետո կլրանա նաև Փաշինյանի վարչապետության 2 տարին, այնինչ ներկայիս կառավարության «տնտեսական թռիչքը» կամ «տնտեսական հեղափոխությունը» միայն ցուցանիշներով ու թղթերով է տեղի ունենում կամ միայն իշխող թիմի անդամների կյանքում։ 

Իսկ շարքային «մահկանացու» քաղաքացիների կյանքում քիչ թե շատ դրական փոփոխություններ չկան, նրանք ապրում են այնպես, ինչպես նախկինում, գուցե ավելի վատ։ 

Հետաքրքրական է, որ կառավարությունը սկզբից ևեթ որդեգրեց իմիտացիոն գործելակերպ։ Սեփական ոչ մի ծրագիր ու գաղափար չունենալով՝ նրանք փորձեցին նախկին իշխանություններից եկող ծրագրերն «իրենցով անել» և ներկայացնել որպես իրենց կառավարության գրանցած արդյունք։ Սա հատկապես ակնառու դրսևորվեց արտաքին քաղաքականության ոլորտում։ 

Փաշինյանի կառավարությունը ոչ միայն շարունակեց նախկիններից եկող արտաքին քաղաքական ուղեգիծը, այլև լայնորեն լուսաբանեց և իրենց ձեռքբերումը համարեց Հայաստանի միջազգային հեղինակության համար այնպիսի խոշոր մասշտաբի միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և ՏՏ համաշխարհային համաժողովը, որոնց անցկացման վերաբերյալ աշխատանքները գլխավորապես տարվել էին նախկին իշխանությունների կառավարման ժամանակ։ 

Նույն խնդիրը վերաբերում է նաև տնտեսական և սոցիալական քաղաքականությանը։ Դեռևս 2018 թվականի սկզբին նախկին իշխանությունները հայտարարում էին, թե 2019 թվականի հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, քանի որ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ են նախատեսվում՝ մարդկանց եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ: Իսկ ներկայիս կառավարությունը այս նպատակադրումը վերցրեց և կիրառեց, այն էլ՝ մեկ տարի ուշացումով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>