«Իմ քայլում» սկսել են գիտակցել, որ միայնակ հանրաքվեի «տակից դուրս չեն գա», ուստի որոշել են բացել խաղաքարտերը՝ հայտարարելով, որ իրենք մեկ իզմ ունեն՝ ՀՀՇ-իզմ
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս որոշել է ոչ թե մնալ որպես հայաստանյան նոր իշխանության քաղաքական հոր դերում, այլև կոնկրետ «պապայություն» անել՝ տեր կանգնելով առաջիկա գործընթացներին:
Իշխանական «Իմ քայլում» սկսել են գիտակցել, որ միայնակ հանրաքվեի տակից դուրս չեն գա, ուստի որոշել են բացել խաղաքարտերը, այլևս բացեիբաց հայտարարելով, որ իրենք, այնուամենայնիվ, մեկ իզմ ունեն, դա ՀՀՇ-իզմն է: Այսպիսիով՝ ՀԱԿ-ից ծվեն-ծվեն եղած ուժերն ու անձինք կրկին միավորվում են:
Իշխանության նախաձեռնած հանրաքվեի «Այո» ճամբարին շտապել է միանալ լևոնտերպետրոսյանական ՀԱԿ-ն ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

