«Եթե անգամ ՍԴ բոլոր դատավորները հրաժարվեն, հանրաքվեն կկայանա». Ալեն Սիմոնյանը բոյկոտը նույնպես «ոչ» է համարում
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության հարցը
«Խայտառակություն է, բայց սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան
Ալեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել
Կանադահայությունը մերժել է Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը
Բոյկոտն էլ է «ոչ», պարզապես սրանով Էդմոն Մարուքյանը փորձում է խուսափել ՀՀԿ-ի հետ նույնացման պրոցեսից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իրենք չեն լինելու «ոչ»-ի եւ «այո»-ի ճամբարներում, չեն մասնակցելու պրոցեսին ընդհանրապես:
«Նայց պարոն Մարուքյանը չի հասկանում, որ այս պրոցեսին չմասնակցելը իրեն դնելու է ՀՀԿ-ի հետ նույն զամբյուղի մեջ»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները վերջին պահին հրաժարական տան, նա արձագանքեց. «Ես կողջունեմ այդ քայլը եւ այդ մարդկանց կհամարեմ ՀՀ քաղաքացիների ձայնը լսող, նվիրյալ պետական մարդիկ, որոնք գիտակցում են այն ամենը, ինչ տեղի է ունեցել եւ դրանով լուծում են տալիս խնդրին: Եթե անգամ բոլորը հրաժարվեն, հանրաքվեն կկայանա, բայց ես խիստ կասկած ունեմ, որ Հրայր Թովմասյանը կհրաժարվի պաշտոնից»:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում