Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց
Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Նորայր Փանոսյանին: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 9-ին բավարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ խայտառակ որոշում է կայացվել պաշտպանյալին կալանավորելու, որը կբողոքարկեն։
Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

