Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ․ օրակարգում է նաև Երևանում Գոհար Գասպարյանի պատվին փողոց անվանակոչելու մասին հարցը
Երևանի ավագանին նիստ է հրավիրել։ Օրակարգում 11 հարց է ներառված, այդ թվում՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, Երևան քաղաքում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին, Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին, Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին, «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցերը։
Մանրամասները՝ Tert.am-ի ուղիղում