ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան
24
Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Հրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը. ոստիկանություն Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը. Հայտարարություն Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնшuպшնության հասցնելու» համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան

Արմեն Սարգսյանը վավերացրեց այդ որոշումը՝ ինքնըստինքյան մաս կազմելով հակապետական այս կլոունադային

Արմեն Սարգսյանը վավերացրեց այդ որոշումը՝ ինքնըստինքյան մաս կազմելով հակապետական այս կլոունադային,Նիկոլն էլ ամեն ինչ անելու է, որ հանրաքվեն կայանա:

ՍԴ շուրջ ընթացող տևական տոտալ պրեսինգն աստիճանաբար մոտենում է իր վերջնափուլին, և առաջիկայում կլինեն նոր հանգրվաններ։ Այն փաստը, որ իշխանություններն ամեն գնով փորձում են ՍԴ-ում իրենց քիմքին հաճելի կարգավորումներ ունենալ և սեփական քաղաքական «կրքերը» բավարարելու համար ամեն միջոց են կիրառում, համոզվեցինք վերջին ամիսներին տեղի ունեցող ցուգցվանգի արդյունքում։ Այսպիսով, Սահմանադրության փոփոխության հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։ Զարմանալի չէ, որ Նիկոլի կազմակերպած այս խառնաշփոթին համաձայնեց մասնակից դառնալ նաև Արմեն Սարգսյանը՝ մեխանիկորեն ինքն էլ նույնպես թաթախվեց և մեղսակից դառավ այս հակասահմանադրական զարգացումներին։ Ստացվում է այնպես, որ Նիկոլը «ՍԴ օպերացիայի» համար պատրաստ է ցանկացած գին վճարել՝ միայն ունենալ, իր բնորոշմամբ՝ «անկախ դատական համակարգ»։ Եվ նման «անկախ» համակարգի մասին խոսում է մի մարդ, ում ԱԺ-ի վերջին ելույթը, որը նվիրված էր ՍԴ «բոլոլային», գրվել էր «սեփական» ՍԴ դատավորի կողմից, ավելին՝ նրա հայտնի նամակից բառացի պարբերություններ էին ցիտած։ Ըստ էության՝ այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ մի մարդու ցանկությունները բավարարելու համար կարող է խեղվել մի ամբողջ գործող մեխանիզմ։ Նիկոլը ու իր սատելիտները բնավ չեն թաքցնում, որ ՍԴ-ի նկատմամբ նման գործիքակազմ են կիրառում միայն մի պատճառով․ քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է։ Հատկանշական է, որ նրանք չեն թաքցնում, որ իրենց քայլերն ու նպատակներն ակնհայտ քաղաքական են։ Այդ փաստը քանիցս ամրագրվեց նրանց խորհրդարանական ելույթներում և հնչեցրած թեզերում, որոնք լսելիս այնպիսի տպավորություն էր, ասես դրանք գրվել են նույն մարդու կողմից։ Իշխանություններն այս առումով ունեն շատ ցանկալի «կռուտիտի» տարբերակներ․ հաջողության դեպքում այնպիսի դիրքորոշում են ունենալու, թե «ժողովուրդն իրենց վստահում է ևս մեկ անգամ», կամ, որ ավելի արժանահավատ է՝ հերթական անգամ կհայտարարեն, որ «ժողովուրդը երբեք չի սխալվում և քվեարկել է իր խղճով»։Ձախողվելու դեպքում իշխանությունները, ըստ էության, դարձյալ մեղավոր կնշանակեն «սևերին» ու «հակահեղափոխականներին», կհայտարարեն, որ հանրաքվեն չի կայացել, քանի որ կիրառվել է հին մեթոդոլոգիան՝ «ժողովրդին մանիպուլյացրել են»։ Ակնհայտ է՝ Նիկոլը ամեն ինչ անելու է, որ հանրաքվեն կայանա, և բոլոր հնարքներով լծվելու են հանրաքվեն անցկացնելու գործին, իշխանական ողջ վարչական ռեսուրսն ի նպաստ են դնելու այդ գործում։ Սա նրանց համար հերթական թեստն է, որպեսզի համոզվեն, թե որքան է հանրությունը վստահում իրենց։ Այս հանրաքվեով պարզ է դառնալու, թե իրականում քանի հոգի է այս պահին կանգնած Նիկոլի կողքին, և քանիսն են դեմ նրա գործողություններին: Ասել է թե՝ ապրիլի 5-ին սպասվող Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն օրվա իշխանությունների համար մի յուրահատուկ թեստ-դրայվ է՝ հասկանալու և որոշակիացնելու, թե փաստացի ինչ ռեսուրսի է տիրապետում։

Հ.Գ. Հանրաքվեն Նիկոլի համար սեփական ինքնագնահատականի մի յուրահատուկ միջոց է, որպեսզի իշխանափոխությունից երկու տարի անց հասկանա՝ արդյո՞ք նվազել է հեղափոխական էյֆորիան, թե՞, այնուամենայնիվ, այն դեռևս կա, և ժողովուրդը շարունակում է կուրորեն հավատալ ու վստահել «ժողովրդական» վարչապետին։

Հ.Գ.Գ. ..չկա մի անկյուն, որ տիրած չլինի ավազակությունը, անառակ և ցոփ կյանքը, բռնությունը...
Հովհաննես Թումանյան.

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>