Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Եթե հանրաքվեի արդյունքները վիճարկվեն, ապա այս նույն ՍԴ-ն է քննելու հարցը՝ այս կազմով. Արա Զոհրաբյան

Եթե այսօր ՀՀ նախագահի սեղանին հայտնվում է մի փաթեթ և նախագահը տեսնում է, որ մի կարևոր փաստաթուղթ բացակայում է, իսկ դա Սահմանադրական դատարանի որոշումն է այդ փոփոխության սահմանադրականության մասին, ապա նախագահը չի կարող համարել, որ փաթեթը ներկայացված է ամբողջական: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` անդրադառնալով փաստին, որ նախագահը ստորագրել է Սահմանադրությունը փոխելու նպատակով հանրաքվե անցկացնելու որոշումը։

«Ես վստահ եմ, որ իշխանությունը կասեր, որ եթե նախագահը չի ստորագրում, ապա իրավունքի ուժով է դրվում հանրաքվեի, սակայն այստեղ ՀՀ նախագահը չէր մասնակցի այդ գործընթացին: Նախագահն առնվազն կարող էր ասել, որ երկու ընթացակարգով չի անցել նախագիծը և չստորագրեր, բայց չեմ ուզում նախագահի գործողությունները, կամ անգործությունը գնահատել, պատմությունը կգնահատի դա»,-ասաց նա:


Արա Զոհրաբյանն ասել է, որ եթե ամբողջովին նոր Սահմանադրություն է ընդունվում, այդ դեպում կարիք չկա Սահմանադրական դատարանի կարծիքն ստանալ: Նա նաև նկատել է, որ հանրաքվե անցկացնելու համար էլ պետությունը լուրջ գումարներ է ծախսում, և արդյունքում մի կետ է փոխելու:

«Հիմա պատկերացրեք հանրաքվեն տեղի ունեցավ և փոփոխվեց այդ կետը, ես որպես իրավաբան, չեմ կարծում, որ այդ կետը փոփոխելով Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները կարելի է դադարեցնել: Այն նորմը, որը փոփոխության է ենթարկվում, անցումային դրույթների հետ կապված որոշակի կարգավորումներ ունի, այդ նորմն արդեն իր գործը կատարել է և այլևս չի գործում»,-ասել է նա:

Արա Զոհրաբյանը նշել է, որ այս գործընթացի հիմքում խնդիրներ կան և եթե հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճ լինի, այն կրկին լսելու է Սահմանադրական դատարանը: «Դիցուք, հանրաքվեի արդյունքներով ժողովուրդն ասաց` «Այո», ընդ որում ընտրողների մեկ քառորդը պետք է ասի «Այո», և ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներից հետո հինգ օրվա մեջ «Ոչ»-ի կողմը կարող է դիմել Սահմանադրական դատարան և մինչև Սահմանադրական դատարանը չլուծի այդ հարցը, այն ուժի մեջ չի մտնում: Այսինքն՝ տեսականորեն այս կազմով Սահմանադրական դատարանն է այդ որոշումը կայացնելու»,-ասաց նա:

Փաստաբանների պալատի նախագահը անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները խորհրդատվական բնույթ են կրելու:

«Ժողովրդին պետք է լուրջ փաստաթուղթ ներկայացնել, լուրջ ծրագիր, հիմա ժողովուրդը այս մեկ կետը փոփոխեց, ես վստահ եմ, որ հաջորդը գալու է Սահմանադրությունը փոփոխություն անելու անհրաժեշտություն, կրկին հանրաքվե՞ ենք անելու: Վերջին հաշվով ընդդիմության համար էլ է լավ, որ իշխանությունը չսխալվի, որովհետև իշխանության սխալի դեպքում բոլորս պատասխան ենք տալու, այդ թվում իրենք, տալու, այդ թվում իրենք, բոլորս տուժելու ենք»,- ասաց նա և նշեց, որ կարծում է, թե հիմնական խնդիրը վարչապետի խորհրդատուների մեջ է:

«Ես կարծում եմ, որ իշխանություն էլ կարող է Փաստաբանների պալատի ակտիվությունից փորձի փաստաբանների պալատի նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, մենք դրան պատրաստ ենք, գիտենք որ մոտավոր ինչ կարող են անել, քանի որ աշխատել ենք նախորդ իշխանությունների ժամանակ և ասել ենք մեր խոսքը: Նույնիսկ կփորձեն ներքին ինչ-որ խժդժություններ կազմակերպել, իրենց ազդեցության տակ գտնվող որոշ փաստաբանների միջոցով»,- ասաց նա և նշեց, թե ցանկանում են, որ իշխանությունը չսխալվի, արտահայտի ժողովրդի կամքը:

«Մենք ունենք պաշտոնատար անձինք, որոնք շարունակում են աշխատել, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս պաշտոնատար անձը համարվում անցանկալի, մյուսը՝ ոչ: Եթե խաղի կանոն ենք կիրառում, եթե խոսում ենք հնի և նորի հարաբերակցության մասին, ուրեմն պետք  է լինի մեկ սկզբունք»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>