Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

«Մի քիչ տաքություն». Սարգիս Գրիգորյանի լուսանկարը կնոջ հետ

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարկել։

Instagram-ում էջում հրապարակված կադրերն արվել են հանգստի ընթացքում։ Սարգիս Գրիգորյանը կադրում պատկերված է կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Նրանք ամառային կերպարներում են, իսկ մեկնաբանություններում դերասանը գրել է. «Մի քիչ տաքություն»։

Ավելի վաղ դերասանն անդրադարձել էր բաժանություններին. «Վերջին ժամանակները շատ հաճախ են դարձել բաժանությունները՝ փոխվել են արժեքները ընտանիքի ստեղծման, դերերի բաշխման ու յուրաքանչյուրի պատասխանատվության հանդեպ, ու դա ցավալի է տեսնել։ Ցանկացած բան ունի բացատրություն։ Լավ ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է, որ «չհասկացանք իրար» արտահայտությամբ՝ դեռ չսկսած, ավարտվում է մի նոր ընտանիքի, կամ սիրո պատմություն։ Փորձեմ կիսվել Ձեզ հետ իմ ուսումնասիրություններով, որոնց հետ կարող էք չհամաձայնվել։

Եվ այսպես. Բնությունն այնպիսի ուժ ունի, որ ցանկացած գնով փորձում է շտկել ամեն տեսակ բնական մուտացիաներ... Բնությամբ տղամարդն ունի իր՝ կարեւոր ու անփոխարինելի պարտականությունները, իսկ կինն՝ իր։ Եվ երբ թերանում է մեկը, մյուսը ենթագիտակցաբար, բնության կոչով իր վրա է վերցնում թերացողի պարտականությունները։ Բայց դա երկար չի կարող շարունակվել, որովհետեւ դա «առողջացման» ժամանակավոր բնույթ է կրում։ Կնոջ դերը 21-րդ դարում շատ է մեծացել ու էվոլյուցիայի ենթարկվել ցավոք ի շնորհիվ տղամարդու պասիվության, բնավորության փոփոխության եւ շատ դեպքերում պատասխանատվության ոչ լիարժեք ընկալման հաշվին։ Այդ տենդենցն ամբողջ աշխարհում է։ Բայց եթե եվրոպացու կամ ամերիկացու համար դա նորմալ է (չնայած ես խիստ կասկածում եմ), կովկասցու համար հաստատ կարող է հետեւանքներն առավել քան ողբերգական լինեն՝ կապված մենթալիտետի, սեփական պատմության եւ այլ լուրջ հանգամանքներից։ Բա ի՞նչ անել կմտածեն շատերը... Իմ կարծիքով՝ շատ պարզ է. «Իսկական տղամարդու» կոչմանն արժանանալու ու վերականգնելու բնության բնականոն ընթացքը պետք է կատարել մինիմում այս 10 կետերը...

1․ Խոսքին տեր լինել։
2. Չարդարանալ սեփական բացթողումները կոծկելու համար։
3. Չբամբասել։
4. Սեփական խնդիրները չգցել ուրիշների վրա։
5. Եթե պատասխանատու եմ, ուրեմն պարտավոր եմ։

6․Հարգանք մեծերի, փոքրերի, իգական սեռի եւ ընդհանրապես քեզնից թույլերի նկատմամբ։
7. Պահանջատեր լինել սեփական անձի նկատմամբ, որ վաստակել իրավունքը պահանջատեր լինել ընդհանրապես։
8. Քիչ «քֆուր» տալ, եթե հնարավոր է ընդհանրապես չտալ՝ դա ավելի արժեքավոր կդարձնի խոսքդ։ Իսկ եթե տվել ես, ուրեմն պարտավոր ես նաեւ պատասխան տալ...
9. Հստակ տարբերակել իրարից՝ ծնողներ, ընտանիք, ընկերներ, աշխատանք եւ մեկի հաշվին մյուսներին չդժբախտացնել։
10. Ներելն ու շնորհակալ լինելը դարձնել օրակարգ, այլ ոչ թե ամաչել դրանցից։
Հավատացեք տղամարդու այս տեսակը ե՛ւ կլինի սիրված, ե՛ւ կլինի հարգված, ե՛ւ կլինի ուժեղ, ե՛ւ կլինի երջանիկ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>