«Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»

Հայկական պարի դպրոց Ռուսաստանում, «Արատտա»՝ պարը արմատներին կապող միջոց

«Արատտա» պարային անսամբլը Ռուսաստանի Դաշնությունում  ստեղծված և հաջողության հասած խումբ է, որն իր գործունեության հիմքում դրել է հայրենիքի սահմաններից դուրս ապրող հայերին հայ պահելու գաղափարը:

 Անսամբլը ստեղծվել է 2014 թվականին Գևորգ Քեշիշյանի կողմից, ով 35 տարի շարունակ պարը դարձրել է իր ուղեկիցը:

 Գևորգ Քեշիշյանը պարել է մի շարք հայտնի պարուսույցների խմբերում և հանդես եկել տարբեր միջազգային մրցույթներում:

Պարուսույցներից մեկն էլ եղել է  Վանուշ Խանամիրյանը՝ ում անունով էլ հետագայում Քեշիշյանն անվանել է իր անսամբլը՝ «Վանուշ Խանամիրյանի անվան  «Արատտա» պարային անսամբլ»:

2014 թվականին գտնվելով ՌԴ-ում  Գևորգ Քեշիշյանը 6 հոգանոց խումբ է ստեղծում և սկսում իր գործունեությունը՝ դառնալով խմբի գեղարվեստական ղեկավարը, գլխավոր պարուսույցն ու բեմադրողը: Հիմնադրումից հետո՝ մեկ տարի շարունակ անսամբլն այս կազմով է գործել:

Ստեղծումից ի վեր անսամբլը հանդես է եկել մի շարք միջազգային մրցույթներում և արդեն 6 անգամ արժանացել է Գրան պրիի, մեկ անգամ դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 1-ին տեղի մրցանակների արժանացել։

Առաջին մրցանակին անսամբլն արժանացել է ստեղծումից 3 ամիս անց՝ Հայաստանում մասնակցելով «Happy Planet» միջազգային մրցույթին:  Հենց այս հաղթանակից հետո էլ  «Արատտան»  սկսում է իր հաղթարշավը:

Արդեն 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցելով  միջազգային Super Star մրցույթին գրավում են  առաջին տեղը և ստանում «Լավագույն բեմադրություն» նոմինացիան: 2016-ին Մոսկվայում «Արտիստիկ պարեր» միջազգային ֆեդերացիայի կողմից  կազմակերպվող Եվրոպայի առաջնությանը ցուցադրելով երկու ներկայացում՝ «Արատտան»  դառնում է կրկնակի չեմպիոն:

«Մեզ համար երբեք ինքնանպատակ չէ մրցույթներին մասնակցելը և գոյություն չունի այն խոսքը, որ կարևորը մասնակցությունն է։ Այո՛, մասնակցությունը կարևոր է, բայց հաղթանակն ավելի ենք կարևորում»,-ասում է անսամբլի հիմնադիրը։

Գործունեության 6 տարվա ընթացքում «Արատտան» ունեցել է 3 մենահամերգ, որից մեկը անսամբլի գործունեության 5 ամյակին նվիրված՝ « Ինձ բացակա չդնեք» խորագիրը կրող մենահամերգն է եղել: Այն  կայացել է  2019 թվականի դեկտեմբեր ամսին և  նվիրված է եղել Արցախյան ազատամարտի հերոսների,կրել է բարեգործական բնույթ։

Անսամբլի մենահամաերգներից մեկն էլ նվիրվել է Վանուշ Խանամիրյանի 90 ամյակին։

«Արատտայի»  գործունեության 6 տարվա ընթացքում Գևորգ Քեշիշյանը նշում է, որ մեծ կարևորություն է տրվել բարեգործական համերգներին և անսամբլի տարբեր խմբեր միշտ մասնակցություն են ունեցել նման համերգներին:

«Որպես սկզբունք ենք որդեգրել՝ անպայման մասնակցելը բարեգործական համերգներին, և դա առաջին հերթին իմ հոգու հանգստության համար է։ Այս  կյանքում ոչ մեկն ապահովագրված չի վատ բաներից ու եթե օգնություն է պետք, եթե մարդիկ դիմել են և եթե հնարավորություն ունես՝ ինչի՞ չօգնես»,-ասում է Գևորգ Քեշիշյանը հավելելով, որ նման համերգներ  նախատեսում են ունենալ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ առաջիկա տարում ՝ Հայաստանում։   

Անսամբլն այսօր Մոսկվայում և մերձմոսկովյան քաղաքներում ունի մոտ 10  մասնաճյուղ, որտեղ սովորում են 150 աշակերտ: Անսամբլի պարուսույցներն են  Գևորգ Քեշիշյանը, Մանե Սաֆարյանը և Աննա Միրզոյանը։ Եվ քանի որ նոր խմբեր ստեղծելու հրավերներ ունեն Ռոստով և Վորոնեժ քաղաքներից՝ պատրաստվում են համալրել պարուսույցների խումբը:

«Արատտան» առաջիկա տարում պատրաստվում է հագեցած գործունեություն ծավալել:

Անսամբլը  մարտին պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանն ու Մոսկվայու կայանալիք «Լավագույներից լավագույնը» միջազգային մրցույթին: Մայիս ամսին նախատեսվում է նաև անսամբլի 4-րդ մենահամերգը:

Ապրիլին էլ անսամլը կներկայացնի «Հայոց ցեղասպանություն» պարի տեսահոլովակը, որը կնվիրի ցեղասպանության 105 ամյակին:

Կնկարահանվի նաև անսամբլի գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ:

YerevakLur.am

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>