Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Հայտնի են դարձել «Օսկար 2020»-ի հաղթողները

Նախօրեին ավարտվեց «Օսկար 2020» մրցանակաբաշխության արարողությունը: Եվ քանի որ արդեն երկրորդ տարին է՝ հեղինակավոր միջոցառման բացումն ազդարարեցին երգչուհի Ժանել Մոնեն և դերասան Բիլլի Փորթերը: Նրանք կատարում են այս տարվա ֆիլմերում հնչած երգերի պոպուրի:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է հարավկորեական արտադրության «Մակաբույծը»:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռենե Զելվեգերը («Ջուդի»):

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր»):

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց հարավկորեացի Պոն Ջուն Հոն («Մակաբույծը»):

«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող է ճանաչվում Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար: Այսօր սա «Ջոքերի» դեռևս առաջին մրցանակն է: Գուդնադոտիրը նաև հեղինակել է «Չեռնոբիլ» հայտնի սերիալի երաժշտությունը:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում օսկար է ստանում հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը:

Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակի է արժանանում «Սկանդալ» ֆիլմի թիմը՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը: 

«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում մրցանակակիր է դառնում «1917» ֆիլմը: Սա, ի դեպ, ֆիլմի արդեն 3-րդ մրցանակն է:


«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթում են Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը («Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի»):

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգ՝ Ռոջեր Դիքինս (ֆիլմը՝ «1917»):
«Լավագույն ձայնային մոնտաժի» համար օսկարի է արժանանում Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը:

Արարողության ժամանակ «Օսկարի» բեմին է հայտնվում ռեփեր Էմինեմը, որին մրցանակաբաշխության հյուրերը հոտնկայս են դիմավորում:

«Լավագույն ձայն» անվանակարգում մրցանակ է ստանում Դոնալդ Սիլվեսթրը ««Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում աշխատանքի համար:

Մայա Ռուդոլֆը և Քրիսթեն Ուիգը զվարճացրին հյուրերին և հիանալի ներկայացրին «Լավագույն հանդերձանքի դիզայն» և  «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգերի հավակնորդներին:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»):

«Լավագույն վավերագրական կարճամետրաժ» ֆիլմ անվանակարգում հաղթում է Քերոն Դայսինգերի և Ելենա Անդրեյչևայի «Սովորել սքեյթբորդով սահել ռազմական գործողությունների գոտում (եթե դու աղջիկ ես)» ֆիլմը: Այն նվիրված է Քաբուլում աֆղանցի երեխաներին:

«Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ տրվեց «Ամերիկյան գործարան» ֆիլմին:«Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում հաղթեցին Բարբարա Լինգը և Նենսի Հեյը : Նրանք աշխատել են «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում:

«Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում մրցանակ ստացավ Ժակլին Դյուրանը («Փոքրիկ կանայք»):

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Մազոտ սերը»: Մուլտֆիլմի հեղինակ Մեթյու Ա Չերրին հաղթանակը նվիրեց Քոբի Բրայանթին:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի հաղթողը «Խաղալիքների պատմություն 4»-ն է:

Բրեդ Փիթը մրցանակի արժանացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Փիթը շնորհակալություն է հայտնել Քվենթրին Տարանտինոյին՝ ասելով, որ առանց նրա կինոինդուստրիան կգունազրկվեր:

Աղբյուր՝ Blognews.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>