Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում գրավել Սահմանադրական դատարանը

Հարցի պատասխանը գրված է Սահմանադրության մեջ։

Սահմանադրության 169–րդ հոդվածում նշված են այն սուբյեկտները, որոնք կարող են դիմել ՍԴ–ին։

Մայր օրենքը կոնկրետ դեպքերի համար կոնկրետ դիմող կողմ է սահմանել։

Նշված հոդվածի 8–րդ կետի համաձայն՝ ՍԴ կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Ահա այս կետի հետ կապված է Փաշինյանին գրպանային ՍԴ պետք։ Նա կապիտալի սկզբնական կուտակման, սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու բիզնեսի կենտրոնացման քաղաքականություն է նախատեսել՝ թաքնվելով թալանի դեմ պայքարի, կուլակաթափության և աղքատներին հարստությունը բաժանելու բոլշևիկյան լոզունգների տակ։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, բանկային գաղտնիքի վերացմանն ուղղված և նմանատիպ այլ օրինագծերը փաշինյանական տնտեսաքաղաքական օլիգարխիա ձևավորելու նպատակ է հետապնդում։

Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա տուժելու են բոլորը՝ խոշոր սեփականատերերից մինչև շարքային «Պողոս»։ Ինչպես որ բոլշևիկյան կուլակաթափությունը սկսվեց ցարականների ու խոշոր բուրժուազիայի դեմ պայքարի կոչով, բայց վերջում ունեզրկվեցին բոլորը՝ բուրժուայից մինչև 2 կով ունեցող ռուս մուժիկը՝ իրենց «Պողոսը»։

ՍԴ–ում կարող է վիճարկման առարկա դառնալ սեփականության վերաբաշխմանն ու նիկոլական «օրենքով» թալանին նպաստող օրինագծերը։ Կարող է վիճարկվել այն ակտի սահմանադրականությունը, որի միջոցով խախտվելու են բոլորի մասնավոր սեփականության իրավունքները։

Փաշինյանը փողն ուզում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել և «օրինականացնել» թալանն ու օլիգարխիկ իշխանությունը։ Այ հենց դրա համար էլ նա ուզում է դրածո ՍԴ ունենալ, որ սեփականության վերաբաշխման համար պայքարում գործիք ունենա իր ձեռքում։

Ներկա ՍԴ կազմը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ, պատճառներով չի կարող փաշինյանական օլիգարխիա ձևավորելու գործիք դառնալ։ Դա է պատճառը, որ գործը հասավ հանրաքվեի։

Նիկոլ Փաշինյանն իրականում հանրաքվեի է դրել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը ստանա անսահմանափակ այլասերված իշխանություն, ստեղծի ֆյուրերիկական համակարգ և ամբողջ փողը վերցնի իր ձեռքը՝ անունը դնելով պայքար կոռուպցիայի դեմ»։ Պատասխանն ակնհայտ է։ Պետք է Ո՛Չ ասել ՀՀ անվտանգության ու տնտեսական զարգացման դեմ անցկացվող հանրաքվեին։

Հանրաքվեն պետք է վերածել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական գործընթացի։

Հ.Գ.։ ՍԴ–ն գրավելու այլ մոտիվացիաներ էլ կան, բնականաբար։

Նախ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված զարգացումները չեն շրջանցելու ՍԴ–ն։ Դա արդեն հերիք է, որ Փաշինյանը գիշերը չքնի։ Ապա նաև Ստամբուլյան կոնվենցիան, որը Փաշինյանի համար եվրոպական կառույցների հետ առևտրի լայն դաշտ է բացում. ՍԴ ներկա կազմը կարող է խափանել այդ առևտրային գործընթացը։

Փաշինյանը բազմիցս խոսել է այն մասին, որ Ղարաբաղի հարցը հանրաքվեի կարող է դնել։ Դա պատասխանատվությունից խուսափելու ամենաստոր դրսևորումներից կարող է լինել։ Այստեղ էլ նա չի կարող շրջանցել ՍԴ–ն։ Իրեն, հետևաբար, բացի ամենից նաև քիրվայական մտածողության ՍԴ է պետք։ Ինքնակոչիկ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանն այդ միջավայրի ներկայացուցիչ է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>