Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության վերջնական հանգուցալուծում է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի Բաքվի Հինգերորդ գլոբալ ֆորումին հայտարարեց, որ Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, բայց այն պետք է վերջնական լինի: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բաքվի Հինգերորդ գլոբալ ֆորումը բացվեց այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում, որին մասնակցում են 300 պատվիրակ 53 երկրից՝ պետությունների գործող ղեկավարներ, նախկին նախագահներ, հայտնի քաղաքական գործիչներ:
Ալիևի խոսքերով, միջազգային կազմակերպությունները, առաջատար միջազգային կազմակերպություններն ղարաբաղյան հակամարտության խնդրով «բավականին որոշումներ ու բանաձևեր են ընդունել»:
«Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա... Մենք ցանկանում ենք, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի, բայց մենք նաև հակամարտության վերջնական կարգավորում ենք ուզում: Հակամարտության ստատուս քվոն անընդունելի է», - ասաց նա:
Zham.am