Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, կայացրած որոշմամբ մերժեց քննիչի միջնորդությունը՝ այս օրերին բազմիցս հրապարակված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խաշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Գոռ Միքայելյանը։
Վերջինս հայտնել է, որ կալանավորումը մերժելու դատարանի որոշումը տանում եմ ՁՊՎ՝ ձերբակալվածին արգելանքից ազատելու համար։
Հիշեցնենք, որ կառավարության փետրվարի 6-ի նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ, ինչից հետո միայն՝ որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց։
Աղբյուրը` Փաստինֆո