Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. Երկրի բնակչությունը շարունակում է պակասել

Արդեն հրապարակվում են 2019թ․ հիմնական թվերը։ Բնականաբար՝ մասամբ։ Հրապարակումների առաջին խմբաքանակում ամենահետաքրքիրը կարելի է համարել ժողովրդագրության տվյալները։ Առաջին իսկ տվյալն ընդգծում է, որ բնակչության թվաքանակի նվազումը չի դադարել։ Եթե 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի մշտական բնակչության թիվը 2 մլն 965 հազար 300 մարդ էր, ապա այս տարվա հունվարի 1-ի տվյալներով մենք պակասել ենք՝ 2 մլն 959 հազար 200։ Եվ կարելի է ենթադրել, որ այս գործընթացը դեռ շարունակվելու է։ Ժողովրդագրական ամենաանհանգստացնող փաստը ծնունդների նվազումն է։

Գծապատկեր Ա-ն ներկայացնում է ծնունդների կրճատման դինամիկան։ 2017թ․ առաջին անգամ տարեկան կտրվածքով ծնունդների քանակը նվազեց (կարելի է ասել՝ կրկին նվազեց՝ ինչպես 90-ականներին) 40 հազարի ցուցանիշից։ Դա գնահատվեց՝ ժողովրդագրական իրավիճակի վտանգավոր վիճակ։ Բայց ակնհայտ է, որ կրճատման տենդենցը դեռ շարունակվում է։

Գծապատկեր Բ-ում երկրի բնակչության բնական հավելաճն է։ Այն արձանագրված ծնունդների և մահերի քանակի տարբերությունն է։ 2019թ․ այն առաջին անգամ նվազեց 10 հազարի ցուցանիշից։ Եթե հաշվի առնենք, որ ամեն տարի աճում է երկրի բնակչության միջին տարիքը, ապա այս գործընթացը կարելի է համարել վտանգավոր։ 2017թ․ մեր բնակչության միջին տարիքը 36․2 տարեկան էր։ 2018-ին՝ 36,5 տարեկան։ 2019թ․ տվյալը դեռ հրապարակված չէ։ Իհարկե, երկրի բնակչության նվազումը բացատրվում է արտագաղթով։ Բայց բացի արտագաղթ-արտաքին միգրացիայից, կա նաև ներքին միգրացիա, որը նույնպես էական ազդեցություն ունի ժողովրդագրական գործընթացների վրա։

Բնակչության աճ արձանագրում է միայն մայրաքաղաքը։ 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ միայն մեկ մարզի՝ Գեղարքունիքի բնակչությունը մնացել է ճիշտ 2019-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշին։ Մնացած ինը մարզերից 8-ում բնական հավելաճ կա։ Այսինքն, ավելի շատ ծնունդ է արձանագրվել, քան մահ։ Սակայն միևնույն է բնակչության քանակը բոլոր մարզերում նվազել է։ Պատճառը միգրացիան է և բնական հավելաճի տեմպի կրճատումը։ Օրինակ, Վայոց ձորի և Տավուշի մարզերում ծնունդների քանակը՝ համապատասխանաբար 400 և 300, գերազանցում է մահացության թվին։ Հաջորդ մտահոգող ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում։ Այս մարզում ապրում է բնակչության մոտ 5 տոկոսը։ Մինչդեռ հավելաճի ցուցանիշը մոտ հազար մարդ է։ Ժողովրդագրական առումով ամենածանր վիճակը երկու տարի անընդմեջ արձանագրում է Լոռու մարզը։ Երկու տարի է բնական հավելաճ չկա։ Այսինքն Լոռվա մարզում երկու տարի շարունակ մահերի քանակը ավելի բարձր է, քան ծնունդներինը։ 2019թ․ Լոռիում արձանագրվել է 2 579 ծնունդ և 2586 մահ։ Պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ 2019թ․ հունվարի 1-ին Լոռիում ապրում էր 215․5 հազար մարդ։ Իսկ 2020-ի հունվարի 1-ին՝ 214․6 հազար։ Մինչդեռ այս մարզում ապրում է հանրապետության բնակչության 7․2 տոկոսը։

Փաստորեն կարելի է արձանագրել, որ 2019-ին շարունակվեցին ժողովրդագրական իրավիճակի բացասական գործընթացները։

Գծապատկեր Ա․ Ծնունդների քանակը (մարդ)

Գծապատկեր Ա․ Ծնունդների քանակը (մարդ)

Գծապատկեր Բ․ Բնական հավելաճ (հազար մարդ)

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>