Սերը ուժ է և բազմապատկում է այն լավագույնը, որ կա մարդկային հոգիներում. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է երիտասարդներին Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի եւ երիտասարդների օրհնության օրվա առիթով:
Ջերմորեն շնորհավորելով բոլորիդ՝ ի սրտե մաղթում եմ գեղեցիկ ապրել ձեզ կյանքից տրված այն ոսկե ժամանակը, որ ունեք այսօր, անկե՛ղծ սիրել և նույնքան ջերմորեն, անկեղծ սիրվել, որովհետև Սերը ուժ է և բազմապատկում է այն լավագույնը, որ կա մարդկային հոգիներում։ Ձեր մտքին թռիչք, ստեղծարարություն, ազատ լինելու բերկրանք եմ մաղթում․․․ և իմաստությո՛ւն՝ ազգային արժեքները գնահատելու ու պահպանելու, համամարդկային լավագույն փորձը յուրացնելու։
…Թող մեր սրբադասված զորավարների «անհանգիստ հոգիները» աներևույթ զորությամբ ձեզ ուղեկից և պահապան լինեն՝ ավելի զորացնելով Հայրենիքը շենացնելու, պաշտպանելու սրբազան առաքելությունը իրականացնելիս։
Եվ Մայր Հայաստանը միշտ կանգո՛ւն լինի իր հպարտ, անպարտ, քաջ որդիներով․․․», գրել է Սեյրան Օհանյանը: