Ժողովրդավարության իմաստը դեռ չեք հասկացել. Հայկ Ալումյան
«Գրոհներ եք կազմակերպում դատարանների վրա, փորձում եք ազատվել Սահմանադրական դատարանի դատավորներից և այդ ամենը արդարացնում եք նրանով, որ ընտրված եք ժողովրդի կողմից և, հետևաբար, ինչ անում եք՝ ժողովրդի կամքն եք իրականացնում: Այն, որ ժողովրդի կողմից եք ընտրվել՝ անվիճելի է: Սակայն մեզ հայտնի բոլոր ժողովրդավարական երկրներում յուրաքանչյուր նոր իշխանություն ընտրվում է ժողովրդի կողմից:
Դա չի նշանակում, որ, օրինակ, ԱՄՆ-ում նորընտիր նախագահը (ով այդ պահին ստացել է ձայների մեծամասնություն) կարող է իրենց Գերագույն դատարանի անդամներին հետապնդել: Այ հենց դա է ժողովրդավարության իմաստը, որը դեռ չեք հասկացել»:
Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան էջից

