Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ
6
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերազմ Արցախում
Ուշադրություն․ Անգլերենի միասնական քննության վերահանձնման հայտագրման կարգը. ԳԹԿ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում. ՀՅԴ Բյուրո Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի. Քննչական կոմիտե Արցախի ղեկավարության դատապարտումը Բաքվում՝ Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում. Արթուր Խաչատրյան Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․ դեսպանատունը կարող է վերանշանակել հարցազրույցի օրը Անարդյունավետ կառավարման արդյունքում առաջացած հերթական լիճը (տեսանյութ) Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Արևմուտքում շարունակում է ժայթքել կեղտի և համատարած խայտառակության էփշտեյն հրաբուխը Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Վաղարշապատի համայնքապետարանի անգործության հերթական դրսևորումը (տեսանյութ) Դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց Թագավորական անձնակազմը հրաժարվել է աշխատել նախկին արքայազն Էնդրյուի համար․ The Sun ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ Որպես ռեստորանային երգիչ Սպիտակցի Հայկոյին գերադասում եմ Նիկոլ Փաշինյանից. Միհրդատ Մադաթյան Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Անհայտ քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել է Կթույլատրեն նորից սիգ որսալ

Ժնևում քննարկվել է Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը. Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում»,- նշեց Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ Արցախի իշխանություններին, ինչպես նաև համայն հայությանը Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Արցախի հարցի շուրջ իր բուն տեսլականը և այն, թե ինչ փաստաթուղթ է դրված քննարկման սեղանին:

- Պարո՛ն Բալասանյան ինչպես գիտենք մասնակցելու եք և խորհրդարանական և նախագահական ընտրություններին, «Արդարություն» կուսակցությունը որոշել է Ձեր թեկնածությունն առաջադրել: Ձեր կարծիքով՝   ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում մարտի 31–ին՝ հաշվի առնելով այն, որ քարոզարշավը, ըստ էության, շատ ավելի վաղ է մեկնարկել, քան  նախատեսված է:


- «Արդարություն» կուսակցությունը համարյա երկուսից ավել տարեկան է: Երբ ես դեռ պատգամավոր էի, բազմիցս առաջարկություններ եմ արել հանրապետության նախագահին, որ կուսակցությունների մասին պետք է օրենք ընդունեինք, ցավոք սրտի, այսօր շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որովհետև այսօր 1.5 ամսական նոր կուսակցությունների ձևավորմամբ և մասնակցությամբ չենք կարողանա ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտը չենք կարողանա կայացնել: Պետք էր ցենզ ունենային, որ նորաստեղծ կուսակցությունը 5 տարի գործունեություն ծավալեր, որպեսզի ընտրողները, քաղաքացիները տեղյակ լինեին կուսակցության գործունեության, ծրագրերի մասին: Հիմա փաստ է՝ ունենք այն, ինչ ունենք:

2019 թ. «Արդարություն» կուսակցությունը մասնակցության առաջարկություն էր ներկայացրել, մինչ այդ բազմիցս էինք հանդիպել, որոշեցի առաջարկությունը ընդունել, քանի որ կուսակցությունը տվել էր իր համաձայնությունը ներկայացնել այն ծրագրային դրույթները, որոնք ես ներկայացրել էի տարբեր ժամանակահատվածում ընտրություններին մասնակցելիս:

Այս պահին բազմաթիվ աշխատանքներ ենք արել, մոտ ժամանակահատվածում նախընտրական շտաբները կսկսեն իրենց գործունեությունը ծավալել: Մենք շտապողականություն չենք դրսևորել, ինչպես մնացած թեկնածուները, մեկ տարուց ավելի է տեսնում ենք այդ շտապողականությունը, ինչը շատ վտանգավոր է:

Մի շարք հանդիպումներ ենք ունեցել բնակչության փոքր կոլեկտիվների հետ՝ իրենց հրավերով: Քննարկման հիմնական թեման եղել է անվտանգության վերաբերող հարցերը, բնակչությունը մտահոգություն ունի: Ճիշտ է, որ կարևորում է, որովհետև անվտանգության մարտահրավերներ կան, չի բացառվում, որ Ապրիլյան պատերազմը կրկնվի:

- Պարոն Բալասանյան, հավասար մրցակցության առումով մտահոգություններ չունե՞ք, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ՀՀ իշխանությունները ունեն իրենց ֆավորիտ թեկնածուն: Արայիկ Հարությունը ընդունելության էր արժանացել թե՛ խորհրդարանի, թե՛ վարչապետի կողմից: Վարչապետը հանդիպել էր նաև  մի շարք այլ թեկնածունների հետ: Ձեր լարված հարաբերություները Նիկոլ Փաշինյանի հետ որքանո՞վ կարող են ազդել ընտրությունների  ընթացքի, ելքի վրա:

- Նախ ասեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ քաղաքական սխալ է գործել անմիջական միջամտություն է Արցախի Հանրապետության ներքին կյանքին, ներքին գործերին, ներքաղաքական իրավիճակին: Երբ Նիկոլ Փաշինյանի հրավերով, թե կանչով նախագահական նստավայրում այդ հանդիպումը տեղի ունեցավ, շատ սխալ էր, ընդհուպ եթե ինձ հրավիրեին, ես չէի մասնակցի: Կարող եմ ասել, որ ինձ չեն հրավիրել, բայց կրկնեմ՝ ընդհուպ, եթե հրավիրեին, ես չէի մասնակցի:

Այս ամենը տանում է նրան, որ ՀՀ իշխանությունն ունենա իր սիրելի թեկնածուն, որպեսզի Արցախի Հանրապետության իշխանությունը լինի ՀՀ իշխանության կցորդը:  Միանշանակ կարող եմ պնդել, ասել որ կասկածները փարատվել են, ինչի մասին խոսում էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը, ԱՀ նախագահի հետ հանդիպումը, այնուհետև ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, ոստիկանապետի հետ հանդիպումները, որոնց վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կա, թե ինչ թեմաներ են քննարկվել:

Ես որևէ մեկի հետ լարված անձնական հարաբերություն չունեմ, չկա և թույլ չեմ տա, նրանք ովքեր փորձում են այդ լարվածությունը ստեղծել իրենց անձնական և պաշտոնական հարցն է: Ես վստահաբար ասում եմ ՝ Արցախում որևէ մեկի դրածոն չպետք է ընտրվի: ՀՀ-ն ամեն ինչ պետք անի, որ Արցախի Հանրապետության ընտրական զարգացումներին չմասնակցի, քանի որ դա շատ վտանգավոր է ՝ մանավանդ տեսնում ենք, թե Արցախյան հարցն ինչպիսի սրացումների, փակուղի է տարվել:

-Պարոն Բալասանյան, ի՞նչ տեսակետ ունեք Ժնևում կայացած արտգործնախարարների երկօրյա բանակցությունների վերաբերյալ, վերլուծական շրջանակներում նշում են, որ հնգակողմ հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ կոնկրետ փաստաթուղթ կա սեղանին դրված:

Դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բազմիցս Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը ներկայացրել է իր տեսլականը Արցախյան հարցի լուծման վերաբերյալ: Չկա նման բան, ընկեր ջան, եթե ներկայացրել ես, ապա  ներկայացրու համայն հայությանը, ինչու եք գաղտնի պահում, ես ժամանակին ներկա եմ եղել չեմ լսել, փաստաթուղթ չեմ տեսել, բայց իմ լսողությունը և տեսողությունը շատ լավ է, չկա որևէ բանավոր կամ գրավոր փաստաթուղթ, որը ՀՀ վարչապետը մեր հետ քննարկել է:

Դեռևս անցած տարի ես ասել էի, թե Բոլթոնի հայտնի ծրագրից հետո ինչ է կատարվելու: Իմ հավաստի տեղեկություններով՝ Ժնևում քննարկվել է մանրամասն դետալներ Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու վերաբերյալ, ինչը համոզված եմ, չի ստացվելու:

Թաքուն որևէ մեկը չի կարող բանակցություններ վարել, երբ հարցը վերաբերում է նման դեպքերին, կամ տարածքներ հանձնելուն, կոնվենցիաներ ընդունելուն: Պետք է Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները զերծ մնան նմանատիպ հարցերի քննարկումից:

Պլանը հետևյալն է. համատեղ բնակավայրի կառուցապատում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում…

–Կարծում եք, որ ոչ թե հանդիպումներ են ընթանում, այլ բուն բանակցություններ:

- Չկա հանդիպում հասկացությունը, դրանք բուն բանակցություններ են, ՀՀ քաղաքական իշխանությունները թոզ են փչում: Ինձ համար որպես գեներալ, զինվորական բանակցությունների ժամանակ ՀՀ արտգործնախարարի պահվածքը շատ բացական է: Երբ նայում ենք նրա պահելաձևը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, այնպիսի տպավորություն է, որ Մամեդյարովը հաղթել է, հայկական կողմը պարտվողն է: Ադրբեջանը թե՛ արտաքին գործերի նախարարի խողովակով, թե՛ առաջին դեպքով պարզ տեքստով ասում է՝ ինչ է ուզում, մենք պարզ տեքստով ասում ենք՝ ինչ է ուզում Արցախը, ՀՀ քաղաքական իշխանությունը պարզ տեքստով չի ասում՝ որն է այն քաղաքականությունը, որը վերաբերում է Արցախյան հարցի լուծմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Tert.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>