Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Արցախյան պատերազմում հաղթանակած Հայ մարդ, քո հերոսացումի արդյունքը վտանգված է

«Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի - տեսնեմ` մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն... »:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ.

Ի՞նչ տվեց մեզ թավշյա հեղափոխությունը։
Չգիտեմ։

Բայց այն, որ երկու հազար տարուց ավել(նորից եմ ասում, երկու հազար տարուց)՝ մենք երբեք այսքան ինքներս մեզնով, այսքան մաքուր, մոնոէթնիկ, զուտ Հայկական չէինք եղել, և որ այդ ամենին հասել էինք մեր զավակների կյանքի գնով, Արցախյան Ազատամարտի ու Ապրիլյան Քառօրյայի համաժողովրդական ընդվզումով, տոկունությամբ, ցուրտ, սոված ու սառը ձմեռների քողի տակ ամեն օր հերոսի դիակ հողին հանձնելու բոթ ու գույժին դիմանալով, արանքում հարսանիք ու երկունք տոնելով՝ դա փաստերի փաստն է։
Եւ որ ամենանշանակալի լուրը(գույժը), որ ականջ ու հոգի է սղոցում, որ մեզ բերեց սորոսյան հեղափոխական թավիշը, այն է, որ հիմա բանակցությունների, քննարկումների սեղանին է դրված Շուշիի ադրբեջանական համայնքի հարցը։
Ո՞վ կռվի, զոհվի, նահատակվի, և ո՞վ բանակցի․․․
Այս հեղափոխության նպատակները ատիճանաբար մեզ պարզ են դառնում։ Եւ Դուք, ով ազնվության ու ազնվականության նշույլներ ունեք Ձեր հոգում, վեր կացեք, կանգնեցրեք այս մանկամիտ համաճարակը, որի նպատակը մեզ մասերի բաժանելն ու Հայ տեսակի աստիճանաբար վերացումն է։ Լավագույն դեպքում մեզ՝ մի քաղաք պետութան ձևով կթողեն ապրել ահագնացող Թուրքիայի և ծավալվող իսլամական պետության փեշերի ներքո, ու տեղ չի լինի քայլող մարդկանց արձանների համար, քանզի քայլելու տեղ չի լինի։

Թե՞ Ձեզ թվում է, Դուք տաքուկ եւրոպաներում եք ապրում, ու նրանց հզոր պետությունների ծովեզրին մի Մոնակո էլ Դուք կլինեք երևանյան Ձեր հիվանդություններով։ Մեկ օրում մեզ այնպես կարտաքսեն մեր Երկրից, եթե այսօր նրա մի թիզը զիջենք։ Ալիևի նպատակն էլ հենց այդ է։ Ադրբեջանական կոչվող համայնքը երեք հարյուր հազարն անց է արդեն, մինչդեռ մենք նույն հարյուր քառասուն հազարն ենք։ Ովքե՞ր են թավշյա Ձեր մաթեմատիկոս - հաշվապահները, Ձեր ուղեղներում(հոգիներում) Հայ չի՞ մնացել։ դուք հասկանում ե՞ք, որ Հայաստանի հանրապետության մեծագույն նվաճումն ու անվտանգության երաշխիքը մեր ազգային միատարրությունն է։ Ու՞ր ես, Հայկական սփյուռք։ Ինչու՞ բողոքի ալիք չեք բարձրացնում այս ամենի դեմ։ Ե՞րբ եք անցնելու գործի։ Ինչու՞ չեք ընդվզում, բոյկոտում այս իշխանություններին։ Ինչու՞ չեք վերադառնում, շենացնում այս(մեր, Ձեր) Երկիրը, մասնակցում նրա բանակային կյանքին։ Առանց հայրենիք մենք գնչու ենք դառնալու։ Մենք արդեն սեղմվել ու սեղմվում ենք, բարակել, առվակ ենք դարձել։ Մինչև ե՞րբ եք երգեր երգելով ու կենացներ ասելով ապրելու։

Հ.Գ. Արցախյան պատերազմում հաղթանակած Հայ մարդ, քո հերոսացումի արդյունքը վտանգված է։ Վեր կաց, օրենքի սահմաներում բողոքիր ընդվզիր, մի թույլ տուր այս որոշումը անցնի։ Հայության լինելության սահմանը վտանգված է։ ©️ Դավիթ Վանյան

Արցախը մեր միակ օրակարգն է և վերջ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>