ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան
24
Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Պատերազմ Արցախում
Հրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը. ոստիկանություն Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը. Հայտարարություն Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնшuպшնության հասցնելու» համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը

Դուք կարող եք Ձեր կողմնակիցների հետ շահել այս հանրաքվեն, բայց տանուլ տալ Հայաստանի ապագան․ Ավետիք Չալաբյանը՝ վարչապետին

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, «ժողովուրդ» ու «քաղաքացի» բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր և ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պարոն Փաշինյանը երեկ ունեցավ իր առավել տպավորիչ ելույթներից մեկը՝ հանգամանալից, արտաքուստ համոզիչ փաստարկներով, իր կողմնակիցներին նորից հեղափոխական պայքարի բարձրացնող, նրանց տարիների կուտակված ատելությունը նորից կոնկրետ մեկ թիրախի վրա ուղղորդող, «ժողովուրդ» տարողունակ եզրի հետ կրկին իրեն նույնացնող, քաղաքական մրցակիցներին նշավակող, յուրայիններին՝ գովերգող։ Համոզված եմ, որ Լենինը, Կաստրոն, կամ Մուսոլինին հիմա եթե արթնանային իրենց հավերժ քնից, կնախանձեին պարոն Փաշինյանի հռետորական տաղանդին։ Ես սակայն, արժանին հատուցելով նրան, կուզեի նաև մի քանի հարց ուղղել՝

Հարց 1: Եթե ամբողջ խնդիրը այն է, որ Հրայր Թովմասյանը ընտրվել է ոչ թե 12 տարով, ինչպես պահանջում է Ձեր "երազանքի Սահմանադրական դատարանի" մասին պատկերացումը, այլ 17 տարով, ինչու պարզապես չսահմանափակել նրա պաշտոնավարումը 12 տարով, և դրանով հանգուցալուծել այս ճգնաժամը։

Հարց 2: Եթե մինչև 2018 թվականը ընտրված ՍԴ անդամները ընտրվել են տվյալ շրջանում գործող օրենքին համապատասխան, ինչ՞ կոնկրետ մեղք ունեն նրանք, և ինչու պետք է դադարացվի նրանց պաշտոնավարումը։ Համոզված եք՞, որ այդ դեպքում նրանք հայց չեն ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան, ինչպես Հունգարիայի դեպքում, և չեն շահի այն։ Եվ որքան՞ ժամանակ կպահանջվի այդ դեպքում վերականգնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, և ինչ նոր կորուստներ մենք կունենանք այդ ընթացքում Եվրոպական դատարանում։

Հարց 3: Եթե այս 7 դատավորներին վերագրվող հիմնական մեղքը նախկինում նախագահական ընտրությունների կեղծումը քողարկելն էր, ինչպես վարվել այն փաստի հետ, որ նրանցից առնվազն 5-ը նշանակավել արդեն 2008 թ․ նախագահական ընտրություններից հետո, և չեն մասնակցել իրենց վերագրվող այդ գործողությանը։ Ինչու՞ պետք է նրանք պատասխան տան իրենց նախորդների արածի կամ չարածի համար։

Հարց 4: Եթե պնդում եք, որ այս դատավորների պաշտոնավարման դադարեցումը ճանապարհ կբացի իրապես անկախ Սահմանադրական դատարանի ձևավորման համար, ինչպես կբացատրեք այն փաստը, որ 2019 թ․ այս Ազգային ժողովը մի քանի անգամ տապալել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ նոր, իրապես ապաքաղաքական թեկնածուների նշանակումը, և փոխարենը ի վերջո ընտրել է թեկնածուի, որը չէր թաքցնում իր կապերը իշխող քաղաքական մեծամասնության հետ։ Այս տրամաբանությամբ, չեք փորձում արդյոք՞ Դուք ձևավորել ոչ թե անկախ, այլ ենց Ձեզ ենթարկվող, Ձեր կամքը կատարող Սահմանադրական դատարան։

Հարց 5: Եթե 7 դատավորի պաշտոնավարում միաժամանակ դադարացվի, արդյոք՞ դա կաթվածահար չի անի սահմանադրական արդարադատությունը մեր երկրում։ Չէ որ Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշել է իր կարծիքում, որ չի կարելի թույլ տալ դատավորների պաշտոնավարման միաժամանակյա դադարեցում։ Համոզված եք՞, որ կկարողանաք արագ 7 նոր, բարձրակարգ և իրապես անկախ դատավոր նշանակել, եթե ընդամենը մեկ դատավորի նշանակումը արդեն մեկ տարուց ավել տևեց։ Ինչպես՞ պետք է ընթանան իրավական գործընթացները այդ ընթացքում, ինչպես պետք է ընդունվեն մեր երկրի օրենքները։

Հարց 6: Եթե Սահմանադրության 168 հոդվածի 2) կետը աներկբա պահանջում է, որ Սահմանադրական դատարանը "մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը", ինչպես եք Դուք, որպես Կառավարության ղեկավար, ցանկանում սահամանդրական հանրաքվե կազմակերպել, առանց կատարելու Սահմանադրության պահանջը։ Համոզված եք, որ ես ու իմ պես մտածող բազմաթիվ մարդիկ պարտավոր կլինեն ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները՞։

Հարց 7: Մինչ այժմ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած սահմանդրական փոփոխություն, առնվազն հավուր պատշաճի, անցել է հանրային և մասնագիտական քննարկում, և ներկայացվել է միջազգային կառույցների (մասնավորապես Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի) հավանությանը։ Համոզված եք՞, որ առանց այդ ընթացակարգերը անցնելու, մենք կկարողանանք ստանալ այդ կառույցների աջակցությունը։ Համոզված եք՞, որ դա չի բերի Հայաստանի հետագա միջազգային մեկուսացմանը, մասնավորապես, մեր առանցքային գործընկեր Եվրոպական Միությունից։

Հարց 8: Ինչպես կբացատրեք այն փաստը, որ հենց Ձեր ելույթի օրը ՀՀ Նախագահը հրաժարվեց ստորագրել ԱԺ կողմից ընդունված երկու նոր օրենքի նախագծեր, և ուղարկեց դրանք ՍԴ՝ քննելու դրանց համապատասխանությունը սահմանադրությանը։ Որքան այդպիսի նոր օրենքներ եք Դուք ցանկանում անցկացնել ԱԺ-ով, սահմանափակելով իմ և իմ պես մտածող այլ բազմաթիվ մարդկանց սահմանադրական իրավունքները (տվյալ դեպքում խոսքը վերաբերվում էր բանկային գաղտնիքին):

Հարց 9: Ինչու" եք այդպես շտապում, և ինչն է Ձեզ ստիպում շտապել։ Ինչ՞ միջազգային համաձայնագրեր եք Դուք ցանկանում վավերացնել, որտեղ Ձեզ պետք է նոր Սահմանադրական դատարանի համաձայնությունը։ Ինչ՞ եք Դուք ցանկանում անել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Ինչ համաձայնագիր եք բանակցում Արցախի շուրջը, և ինչու մենք, քաղաքացիներս, պատկերացում չունենք արդեն մեկ տարի ընթացքող բանակցություննրեի բովանդակության վերաբերյալ։

Այս և շատ այլ հարցեր կախված են լինելու օդում, և Դուք պարտավոր եք դրանց պատասխանները տալ, եթե ցանկանում եք լեգիտիմ արդյունք ստանալ։ Այլապես, Դուք կարող եք նույնիսկ Ձեր կողմնակիցների հետ շահել այս հանրաքվեն, բայց տանուլ տալ Հայաստանի Հանրապետության ապագան, դեմ հանդիման մնալով օր օրի ավելացող խնդիրների, երկրում աճող դժգոհության, տարակուսած և ձեռքերը լվացող միջազգային կառույցների, և նաև իր ոգևորությունը չթաքցնող հակառակորդի հետ։ Եթե չունեք այս հարցերի պատասխանը, գուցե նաև ընդունեք, որ պետք է դրանք բոլորովս միասին գտնենք, և միասին էլ նոր լուծումներ մշակենք, որոնք կլինեն իրավականորեն հիմնավոր, քաղաքականորեն հավասարակշռված, մեզ միավորող, և դրանով իսկ մեր երկրի լավագույն ապագային ծառայող:

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>