Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան
3
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Պատերազմ Արցախում
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ

«Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու». Հրայր Թովմասյան

168․am-ը հայտնում է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն:

Ընդունելության ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորեց դատարանի աշխատակիցներին ու վստահեցրեց՝ ամեն ինչ լավ է լինելու:

Ստորև ներկայացնում ենք ՍԴ նախագահի ելույթն ամբողջությամբ.

«Սահմանադրական դատարանի հարգարժան դատավորներ,

Սահմանադրական դատարանի սիրելի աշխատակիցներ,

Ուրախ եմ Ձեզ տեսնելու, ուրախ եմ Ձեզ տեսնելու ուրախ, և ուրախ եմ Ձեզ ողջունելու այս կարևոր առիթի կապակցությամբ:

Այսօր իրավամբ մեզ համար տոն է: Տոն է, որովհետև ուղիղ 24 տարի առաջ այսօր հիմնադրվեց մի կարևորագույն պետական կառույց, պետական կառույց, որի հետ, ինչպես ցանկացած երեխայի ծնունդի դեպքում, մարդիկ հույսեր էին կապում, մարդիկ երազում էին նրա լավ օրը տեսնելու, նրա հաջողությունները կիսելու: Եվ 24 տարին միգուցե և բավարար է ձեռքբերումների մասին խոսելու, բավարար է՝ որպես հասուն մի մարդու մասին խոսել, ով իր ուրույն դերն ու ձեռագիրը ունի, իր ասելիքն ու անելիքն է ունեցել մեր պետության կայացման գործում:

Բոլոր ժամանակներում, վստահեցնում եմ, որ Սահմանադրական դատարանը եղել է մեր պետության կայացման հիմքում, իր որոշումներով, իր գործունեությամբ նպաստել է երկրում ժողովրդավարության և իրավական պետության կայացմանը, նպաստել է իրավական անվտանգությանը, և վստահեցնում եմ՝ նպաստել է կամ ամեն ինչ արել է երկիրը ցնցումներից, բախումներից զերծ պահելու համար:

Այս ժամանակահատվածը ցանկացած կերպ կարող էինք բնութագրել՝ կայացման ժամանակահատված, անցումային ժամանակահատված: Ինչպես կուզեք՝ այնպես էլ անվանեք: Սա մի ժամանակահատված էր, որ մենք ապրել և անցել ենք: Եվ Սահմանադրական դատարանն իրականում բոլոր այն մարդիկ են, որոնք իրենց ավանդն են ունեցել այս ինստիտուտի կայացման գործում:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դատավորներին, ովքեր երբևէ պաշտոնավարել են՝ գործող և նախկին, շնորհակալություն հայտնել պարոն Հարությունյանին այն ամենի համար, ինչ արել է այս դատարանում, շնորհակալություն հայտնել բոլոր աշխատակիցներին, ովքեր մեկ օր անգամ այստեղ աշխատել են և նպաստել են այս ինստիտուտի կայացմանը:

Այս ժամանակահատվածը մեզ համար նաև հեշտ չի եղել: Մեզ քննադատել են, քննադատել են տեղի ու անտեղի, մասնագիտական և ոչ մասնագիտական, հիմնավոր ու անհիմն, և սրանք բնական երևույթներ են, որոնք, այսպես թե այնպես, պիտի ունենայինք: Եվ եթե դրանց հիմքում չկա ինչ-որ մի ուղղորդում, չկա ինչ-որ միջնորդ, ապա դրանք օբյեկտիվ են, դրանք մարդկային են, և մենք, այո՛, նաև այդ սխալների վրա, իրոք, սովորել ենք:

Այսօր էլ մենք հեշտ ժամանակահատված չենք ապրում: Մեզնից երևի մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը պատմությունը, վստահ եմ, կտա, և այսօր ես ընդհանրապես չեմ ուզում այդ ամբողջին անդրադառնալ: Բայց այն մասը, որ հիմա պիտի կարդալով ասեմ, կարծում եմ՝ կարևոր է՝ որպես արձանագրում, և մեր ապագա անելիքների, որովհետև հուսով եմ, որ սա մի միջոց է, մի առիթ է, որպեսզի կարողանանք այդ գնահատականը տալ ու անցնել առաջ:

Եվ Ձեր թույլտվությամբ, որպեսզի շատ ստույգ լինեմ, կփորձեմ այդ ամբողջը կարդալ:

Կետերը 7-ն են, կփորձեմ հերթով կարդալ:

1. Սահմանադրական դատարանը, բոլորս մեկ անգամ և վերջնականապես իմանանք ու հաստատենք, որ դա քաղաքական ինստիտուտ չէ, և անթույլատրելի է ստուգել դատական համակարգի քաղաքական վստահության աստիճանը: Դա չկա և գոյություն ունենալ չի կարող: Դատական համակարգը մասնագիտացված կառույց է, որի վստահությունը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի քանակով և դատական գործընթացներին մասնակցող սուբյեկտների թվով: Սա է վստահության այն գրավականը, ինչի մասին մենք կարող ենք խոսել:

2. Քաղաքական իշխանություններից, և, ընդհանրապես ո՛չ անկախ, ո՛չ անաչառ դատավորը չարիք է, չարիք է իր ընտանիքի համար, իր համար, մեր պետության համար: Վախեցած դատավորը, որը կարող է ինչ-որ մեկին հաճոյանալու համար ինչ-որ որոշում կայացնել, իմացեք, որ վաղը նույն կերպ կարող է նաև այդ անձի դեմ որոշում կայացնել:

3. Իրավական և դատական համակարգում առկա խնդիրների առումով մեզանից յուրաքանչյուրը՝ որպես անհատ և որպես ինստիտուտ, ունենք և մեր ներդրումը, և դրան հավասար՝ ունենք նաև մեր անելիքը և ունենք մեր մեղքի բաժինը:

4. Ոչ ոք սկուտեղի վրա ոչ ոքի անկախություն չի տալիս: Դա վերաբերում է և՛ մարդկանց, և՛ պետություններին, և՛ ինստիտուտներին: Եվ անկախ, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, այս ամբողջի համար պետք է պայքարել և այս ամբողջը ձեռք բերել:

5. Իրավական համակարգի և դատարանների բարեփոխումները մեզ համար, մեր երկրում հրամայական են:

6. 21-րդ դարն այն պետություններինն է, որոնք առավել արագ ու արդյունավետ կձգտեն պետության մոդեռնիզացիայի: Այստեղ մենք իրոք անելիք ունենք:

7. Ցանկացած բարեփոխման համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ:

Եվ վերադառնալով մեր օրվան՝ ուզում եմ բոլորիդ շնորհավորել, ուզում եմ, որ բոլորդ հպարտ լինեք և բոլորդ Ձեզանից կախված ամեն ինչ անեք, որ ստեղծվի այն լավ աշխատանքային մթնոլորտը, Դուք հպարտ լինեք, որ աշխատում եք Սահմանադրական դատարանում, և Դուք հպարտ լինեք, որ Դուք Ձեր աշխատանքով նպաստում եք մեր երկրի կայացմանը: Ես ուզում եմ, որ Դուք մի օր էլ, որ տարիքի բերումով կենսաթոշակի անցնեք, Ձեր թոռների հետ այստեղով անցնելիս՝ հպարտորեն նշեք, որ Դուք աշխատել եք այս շենքում, աշխատել եք այս մարդկանց հետ, և դա միայն ու միայն Ձեզ հպարտություն է տալիս:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ դատարանի բոլոր դատավորները երբեք ու երբեք չեն ընդունի այնպիսի որոշում, որի համար իրենք կամաչեն, որի համար Դուք երբևէ որևէ տեղ որևէ մեկի առաջ գլուխ կախելու, ամաչելու ինչ-որ առիթ կունենաք:

Կրկին ու կրկին շնորհավորում են բոլորիդ, շնորհավորում եմ այս լավ օրվա առթիվ: Ուզում եմ, որ Դուք իրոք գաք աշխատանքի՝ որպես հանգստի վայր, այնպես լինի, որ Դուք չզգաք, թե ժամանակը ոնց է անցնում, հաճելի միջավայր լինի, Դուք ուրախությամբ գաք, Դուք կարոտեք այստեղը, Դուք կարոտեք Ձեր ընկերներին, Ձեր միջավայրը, Ձեր քննարկումները: Եվ այդ դեպքում կտեսնենք, թե ինչ լավ է ամեն ինչ ստացվում: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու և Ձեզանից յուրաքանչյուրն այդ «ամեն ինչ լավ է լինելու»-ի մեջ, իրոք, անելիք ունի:

Կրկին ու կրկին շնորհավորում եմ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>