«Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդերի մասին միջոցառում

Չորեքշաբթի, փետրվարի 5-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը (Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցություն, Կիպրոս) հյուրընկալել է «Մոռացված փախստականները. ի՞նչ պատահեց Բաքվի հայերի հետ» խորհրդաժողովը: Միջոցառումը համակազմակերպել էին ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակը եւ ԵՄ-ում ՀՀ առաքելությունը:

Խորհրդաժողովի բանախոսներն էին Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, իր մարդասիրական գործունեությամբ հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ամերիկահայ գրող, իրավաբան եւ իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թուրքոթը եւ Բրյուսելի բաց համալսարանի դասախոս, թարգմանիչ Դավիթ Բաբաեւը: Վերջին երկու բանախոսները վերապրել են Բաքվի հայերի ջարդերը:

Խորհրդաժողովի բացման իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը ողջունել է ներկաներին՝ մեծապես կարեւորելով Բաքվի հայերի ջարդերին նվիրված միջոցառման կազմակերպումը եվրոպական ժողովրդավարության կենտրոնում. «Եվրոպական խորհրդարանը 1990 թվականի իր բանաձեւերում միանշանակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հայերի ջարդերը»,- հիշեցրել է Կարապետեանը:

Եվրոպական խորհրդարանի անդամ Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ որոշել է հյուրընկալել միջոցառումը նաեւ այն պատճառով, որ ինքն էլ կիսում է փախստականների ճակատագիրը. մանուկ հասակում իր ընտանիքն էլ ստիպված է եղել փախուստի դիմել՝ 1974 թվականի Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ: Պատգամավորը շեշտել է. «Հիշատակելը վրեժխնդրություն չի նշանակում, բայց միեւնույն ժամանակ մոռացության մատնելն էլ աններելի է, քանի որ այն նոր հանցագործությունների է բերում»:

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Ն.Գ. դեսպան Թաթուլ Մարգարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում հայերի կոտորածները հետսառըպատերազմյան Եվրոպայում առաջին զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումներն էին:

Իրենց վկայություններում Աստվածատուրյանն ու Բաբաեւը ներկայացրել են ողբերգական օրերի իրենց հիշողությունները. «Մենք ամիսներով թաքնվել էինք մեր բնակարանում՝ հուսալով, որ հայերի դեմ բռնությունը կդադարի: Բայց այն չդադարեց: Մենք ամեն ինչ թողեցինք ու փախուստի դիմեցինք: Մի կերպ փրկվեցինք ու կենդանի մնացինք: Մեր հարեւաններից ու բարեկամներից շատերը մեզ նման բախտավոր չգտնվեցին»: Բաբաեւը շեշտել է, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի համար պարարտ հող էր նախապատրաստված. «Այդ վայրագությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունները, սպանությունները, մարդկանց կենդանի այրելը, չպիտի անպատիժ մնան»:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվել է Բաքվում, Սումգայիթում եւ Արցախում, եւ այն պետք է ճանաչվի՝ անպատժելիությանը վերջ դնելու համար»:

Բանախոսները նաեւ նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում որպես պետական քաղաքականություն շարունակում են համակարգված կերպով հայատյացություն սերմանել եւ տարածել, որի ականատեսն են եղել նաեւ Բաքվի ջարդերի զոհերը: Եզրափակելով՝ բանախոսները շեշտել են Եվրոպական միության կարեւոր դերը որպես երկխորոսությունը, խաղաղությունը եւ մարդու իրավունքները խթանող կարեւոր «փափուկ ուժ»:

Բանախոսություններին հաջորդել է հարց ու պատասխան, եւ խորհրդաժողովի մասնակիցները, այդ թվում ադրբեջանցիները, հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել բանախոսներին:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>