Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի. Վահագն Հովակիմյան. Տեսանյութ
«Ուզում եմ տեղեկացնել, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու սույն նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ՝ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։ Սա ուղղակի, ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է և հավատամքը»,-այդ մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծի։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

