Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը քննարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Թվարկված նախագծերի իմաստն այն է, որ դրանցով առաջարկվում է մինչեւ խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։ Իսկ Սահմանադրությունում փոփոխությունների հիմնական նպատակը ներկայացված է արդեն իսկ ԱԺ կայքում տեղադրված հետեւյալ նախադասության մեջ․ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է»։

Այսինքն՝ այս բոլոր սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների նպատակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից եւ ՍԴ գործող կազմից ազատվելն է։ Դա իշխանությունների համար դարձել է գերնպատակ, այն աստիճանի մտասեւեռում,  որ դրան հասնելու համար նպատակների մեջ խտրականություն չի դրվում, հողին են հավասարեցվում սահմանադրականության, իրավականության սկզբունքները, իշխանության թեւերի միջեւ հակակշիռների ու փոխզսպումների համակարգերը։ Արդեն իսկ հնչել են այս փոփոխությունների վերաբերյալ բազմաթիվ գնահատականներ այն մասին, որ այսպիսով տեղի է ունենալու իշխանության ուզուրպացիա, որը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։

Անկախ իրավական ձեւակերպումներից, սակայն, գործ ունենք քաղաքական լրջագույն գործողության հետ՝ այս փոփոխություններով իշխանությունը մեծ քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, սա Նիկոլ Փաշինյանի անձնիշխանության հաստատման ցայտուն օրինակ է, որը կարող է շատ թանկ արժենալ Հայաստանի համար։ Որովհետեւ միջազգային հանրությունն ավելի է խստացնելու Հայաստանի մասին զեկույցներն ու գնահատականները, իսկ եթե դա տեղի չունեցավ, նշանակում է, որ այդ նույն միջազգային հանրությունն աչք է փակելու հակաժողովրդավարական այս գործընթացի վրա՝ ինչ-ինչ այլ նպատակներով, Հայաստանի իշխանությունից կենսական ինչ-որ հարցում ինչ-որ զիջում կամ որոշում ստանալու համար։ Սա իրական մարտահրավեր է Հայաստանի համար։

Ընդ որում, այն մարտահրավեր է, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության համար։ Այսօր պարզ կդառնա՝ արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է որեւէ գործնական, առարկայական քայլ անել այս հակաժողովրդավարական օրինագծերի դեմ, թե՞ կբավարարվի միայն վախվորած ու ընդհանրական ելույթներով։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այս քայլերով՝ այն փաստական հիմքեր է նախապատրաստում՝ ապագայում, այլ իշխանության պայմաններում, կրկին անցյալ վերադառնալու ու իշխանության բռնազավթման այս գործընթացին իրավաքրեական գնահատական տալու համար։ Անցյալի դեմ պայքարով իր քաղաքական օրակարգը կառուցող իշխանության համար սա գուցե նորմալ է, սակայն դա նորմալ չէ պետության ու հասարակության համար, որն այսպիսով մխրճվում է անընդհատ դեպի անցյալ գնալու, անցյալը մաքրելու շրջապտույտի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>