ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է
Դիտել նաև
ԵԽԽՎ նախագահը քննադատել է որոշ պատգամավորների մուտքն Ադրբեջան արգելելու` Բաքվի որոշումը
Քննարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն ու պատվիրակության ղեկավարին... վերընտրում ԵԽԽՎ փոխնախագահ
«Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում». ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել
ԵԽԽՎ-ն հրատապ ընթացակարգով քննարկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը (ուղիղ)
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽվ պատգամավորներին կաշառելու մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փախանցմամբ` ԵԽԽՎ համազեկուցողներ-ԵԽԽՎ հայկական պատվիրակություն հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է կառավարություն-ՍԴ լարվածությունը, լուրջ զրույց է ընթացել նաեւ Հայաստանում ատելության խոսքի մասին:
Համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված այդ երեւույթի տարածումը, ու ինչ միջոցներ են ձեռնարկվում դա կանխելու համար, որպեսզի հանրային բեւեռացումը չխորանա:
Եվ տարակուսանք են հայտնել իշխանության հայտարարությունների մասով, թե Հայաստանը երջանիկ, սիրո եւ հեղափոխության երկիր է։ Սակայն դա չխանգարեց, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը հանդես գան նույնանման խոսքով՝ առավել սրելով լարված մթնոլորտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում