Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Պատերազմ Արցախում
Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան

«Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում

«Փաստ» թերթը գրում է. ««Երբեք չեմ ափսոսել իմ հրաժարականի համար: Ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել բազմահազարանոց մարդկանց, քաղաքացիների հույսերն ու սպասումները, այլ ընդհակառակը, եղել են մեծ հիասթափության առիթներ»,- երեկ տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Փաստ» թերթի գլխավոր խմբագրի հարցին, թե երբեւէ չի՞ ափսոսել, որ հրաժարական է տվել: 

Հարցրեցինք. «Մինչ իշխանափոխությունը Դուք հանրության լայն շերտերին անծանոթ էիք: Վարչապետ Փաշինյանը Ձեզ վստահեց, ճանաչում ձեռք բերեցիք: Արդյոք զուտ բարոյական առումով ճիշտ չէր լինի՞, եթե պաշտոնից լուռ հեռանայիք»:

«Իմ աշխատանքը վերջին 20 տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն: Դա է պատճառը, որ հանրային ճանաչում չեմ ունեցել: Կարող եմ ասել, որ բացի Նիկոլ Փաշինյանից, իշխանության եկածների 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել:

Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել հասարակության մեջ: Ինչ վերաբերում է բարոյական կողմին: Բարոյական չէր լինի, եթե ես, կոմֆորմիզմից ելնելով, շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը եւ չբարձրաձայնեի վտանգների մասին:

Իմ եւ Նիկոլ Փաշինյանի մեջ եղել են տարաձայնություններ: Դրանք հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության եւ պետության ընկալումների մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականից առաջ, առավել եւս հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ»,ասաց Վանեցյանը: 

Այս ընթացքում Վանեցյանին մեղադրում են Փաշինյանին դավաճանելու մեջ, Փաշինյանին էլ՝ ժամանակին Վանեցյանին վստահելու մեջ: Արդյո՞ք չի վախենում նման գնահատականներից: Այս հարցին ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. 

«Դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին: Թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: 

Թող դավաճանի պիտակավորումից վախենան բոլոր նրանք, ովքեր կարճ ժամանակ հետո սթափվելու են եւ ասելու են, թե՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում»: Վանեցյանը խուսափեց անուններից՝ միայն նշելով, որ խոսքն այն շրջանակի մասին է, որը գտնվում է իշխանության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>