Ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման
Դիտել նաև
Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
«7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Այդքան համարձակություն չունեն, որ ինքնուրույն այդ քայլին գնային»․ Ավետիք Իշխանյան
Այսօր Ազգային ժողովի 37 պատգամավորներ, հիմնականում «Իմ քայլը» խմբակցությունից, շրջանառության մեջ են դրել Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որի միակ նպատակը մինչև 2018 թ․ ապրիլը ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների պաշտոնավարման հարկադիր դադարումն է։ Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Մենք առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնանք այս գործողությանը, մինչ այդ կոչ եմ անում այս անմիտ նախաձեռնության հեղինակներին՝ ետ կանգնել այս արկածախնդրությունից, և չվտանգել մեր երկրի հանրային կայունությունը և սահմանադրական կարգը։
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

