Ստամբուլում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից. ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. Տեսանյութ
Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Sabah-ին:
Պարբերականի տեղեկություններով՝ դրանից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Պարբերականը հայտնում է նաեւ, որ բոլոր ուղեւորներին տարհանել են ֆյուզելյաժի ճեղքվածքի միջոցով:
Վնասվածք է ստացել 52 մարդ, նրանց հոսպիտալացրել են: Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ զոհեր չկան: Ինքնաթիռը Իզմիր քաղաքից ուղեւորվում էր Ստամբուլ: Ինքնաթիռում 177 մարդ է եղել, 6-ը՝ անձնակազմի անդամներ:
Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիպել է թռիչքուղուն, մասերի բաժանվել եւ այրվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ հորդառատ անձրեւ է սկսվել:
Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, բոլոր չվերթները վերաուղղորդվել են Ստամբուլի այլ օդանավակայան:
Zham.am