Այս նախագիծը ոչ միայն հակաիրավական է, հակասահմանադրական ու հակապետական, այլ նաև հակաբնական
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Այս նախագիծը ոչ միայն հակաիրավական է, հակասահմանադրական ու հակապետական, այլ նաև հակաբնական։ Բացատրեմ անեկդոտով։ Վարսավիրը հարցնում է՝ քաչալացնե՞մ, թե՞ թեթևացնեմ։ - Քաչալացրու։ Քաչալացնելուց հետո մարդը հայելու մեջ է նայում ու ասում՝ «այսինքն՝ չէ։ Ավելի լավ է՝ թեթևացրու»։
Սահմանադրության 213-րդ հոդվածի իրավակարգավորումը, որպես անցումային դրույթ, արդեն իրացված է։ Այդ հոդվածում պարզապես հնարավոր չէ փոփոխություն մտցնել, քանի որ ԱՆՑՈՒՄԸ ավարտված է դեռևս 2018թ. ապրիլի 9-ին։ Իրավաբանությանը, Սահմանադրությանը, Պետականությանը այսքան հակադիր որևէ փաստաթուղթ երբևէ չեմ տեսել։ Վստահ եմ՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ անդամությունը և այս նախագիծը անհամատեղելի են։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

