Խորքում պրոբլեմը քաղաքական չէ ու ոչ էլ առավել ևս սոցիալական
Խորքում պրոբլեմը քաղաքական չէ ու ոչ էլ առավել ևս սոցիալական, այլ՝ մշակութային է: Հասարակության մեծ մասի մեջ արմատավորված մշակութային պրակտիկաները միտված են կլանային ու ավտորիտար իշխանության կերպերի ու հարաբերությունների վերարտադրությանը:
Իսկ քաղաքացիական իշխանության կերպերը մեր մշակութային պրակտիկաների տարապատկերը ներկայացնող դիապազոնից դուրս են: Մեր հասարակության միայն շատ փոքր շրջանակների մշակութային պրակտիկաներում կա քաղաքացիական իշխանության կերպերի արտադրության ու վերարտադրության ռեսուրս, բայց դա բավարար չի ողջ հասարակության մաշտաբով միտումներ ձևավորելու: Սա է իմ կարծիքը:
Խնդրում եմ այն չընդունել որպես ճշմարտության հավակնող: Սա ընդամենը իմ անհատական կարծիքն է:
Աղասի Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

