«Վարչապետի շնորհիվ է, որ ժողովուրդը կոշիկները չի մաքրում Ռուբեն Հայրապետյանի վրա». Ալեն Սիմոնյան. Տեսանյութ
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին՝ ասել է. «Այսօր Ռուբեն Հայրապետյանների և մնացածի վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում միակ պատճառով, որ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Մենք իրենց՝ մարդ սպանող, մարդ ծեծող, մարդ առևանգող տեսակը չենք: Դա այն մարդը չէ՞ր, որ ասում էր՝ ես ի՞նչ պիտի անեմ, ես պիտի ծեծեմ...», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Մանրամասնետը՝ Factor.am-ի տեսանյութում: