Սա Ադրբեջանի ռազմական կառույցի 2020թ. առաջին մարտավարական ուսումնավարժանքն է
Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում անցկացնում է ռազմաուսումնական վարժանքներ: Վարժանքներին մասնակցում են ինչպես Նախիջևանի կայազորը, այնպես էլ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները: Ուսումնական վարժանքն ընթանում է գիշերային, բնակլիմայական վատ պայմաններում հակառակորդի թիկունք ներթափանցելու և ռազմական գործողություն իրականացնելու սցենարով: Սա Ադրբեջանի ռազմական կառույցի 2020թ.-ի առաջին մարտավարական ուսումնական վարժանքն է, որի մեկնարկը տրվել է Նախիջևանում: Այս ուսումնական վարժանքը առանձնանում է մինչ այս եղածներից նրանով, որ Նախիջևանի կայազորին տրվել է լիակատար հրամանատարության իրավունք կազմակերպելու Նախիջևանի պաշտպանությունը և ռազմական գործողությունների տեղափոխումը հակառակորդի դաշտ:
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

